Լրահոս 24/7

Լա՛վ սովորիր, որ լավ ապրես

Շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը աշակերտներին ունենա մի ուղերձ, որը լինի աշակերտների աչքի առաջ և նրանց հասկանալի, պարզ, լրացուցիչ բացատրությունների կարիք չունեցող, պետք չլինեն հատուկ դասեր և դասընթացներ այդ ուղերձը և կարգախոսը տեղ հասցնելու համար: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 17-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ գարնանը տեղի ունեցած քննարկումներից հետո հանձնարարական էր տվել ԿԳՄՍ նախարարին, որպեսզի մշակվի այդ ուղերձը և համապատասխան ձևավորում տրվի:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ եկել ենք եզրակացության, և 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, ըստ էության, առնվազն նորակառույց դպրոցներում մենք մեր աշակերտներին այս ուղերձով կդիմենք. «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես» (ցույց է տալիս համապատասխան պաստառը – խմբ.)»,- ասաց նա՝ նշելով, որ կարգախոսը կրթական հաստատությունների պատին կփակցվի:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջարկի ու պաստառի ձևավորման մասով արդեն իսկ հանրային քննարկում է անցկացվել:

«5 տարի է՝ մենք կրթության ոլորտի փաստաթղթեր ենք ընդունում, որոշումներ ենք կայացնում, չեղարկում, լավարկում և այլն, և սա է այն ուղերձը, որ ուզում ենք հղել մեր աշակերտներին: Կարծում եմ՝ ուղերձը ճիշտ է, դիպուկ է և հստակ է»,- ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ առաջարկին անդրադարձ է եղել նաև բյուջետային քննարկումների ժամանակ:

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը հայտարարեց. «Մեր ասելիքը մեր աշակերտներին հստակ է՝ «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես»: Համոզված ենք, որ շատ պրակտիկ ուղերձ է, և դրա ճշմարտացիության մեջ կասկածելու որևէ առիթ երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

10 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

11 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

14 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

14 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

15 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

15 hours ago