Լրահոս 24/7

Նարեկ Կարապետյանը ներկայացրել է 3 միֆ՝ կապված նոր ձևավորվող քաղաքական ուժի հետ

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ներկայացրել է 3 միֆ, որ օգտագործվելու է՝ նոր ստեղծվող քաղաքական ուժի դեմ։

Ներկայացնում ենք ֆեյք թեզերը՝ ըստ Նարեկ Կարապետյանի։

«Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ստեղծվում է նոր ուժ, որի նպատակն է Հայստանի առրև ծառացած մարտահրավերների պատասխանել նոր ձևով՝ մեր ձևով։

1․Առաջին ֆեյք միջոցը օգտագործելու են ռուսական ֆեյքը։ Քանի որ Սամվել Կարապետյանը շատ տարիներ ապրել է Ռուսաստանում, բնականից օգտագործվելու է հակառուսական թեզը, որ Ռուսաստանը ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի։ Ամենածայրհեղականները ասում են, թե Հայաստանը կվերածվի գուբերնիայի։

2․Երկրորդ ֆեյքը, որ շատ կարևոր է, նախկինների հետ առնչությունն է։ Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ։ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը տնտեսական է, զրոյից ամեն ինչ ստեղծելու, ենթակառուցվածքներ զարգացնելու ճանապարհ է։ Սփյուքահայ գործարարի համար կարևոր չէ, թե ով է Հայաստանի ղեկավարը, կարևոր է, որ իր ներդրումները ծառայի ի բարօրություն իր հայրենիքի։

3․Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարում է, որ Սփյուռքը պետք է Հայաստանին աջակցող ինստիտուտ չլինի։ Սակայն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ դոլար։ Հայաստանում 500 հազար մարդ օգնություն է ստանում Սփյուռքից և եթե այդ օգնությունը չլինի, այդ մարդիկ կհայտնվեն աղքատության ճիրաններում։ Այսօր Հայաստնում բնակչության 23 տոկոսը աղքատ է։ Մենք, հաշվի չառնելով այս մեծ աղքատության բեռը մեր վրա, ընկել ենք արտաքին քաղաքական ինչ-որ սխեմաների հետևից և լրջորեն չենք զբաղվում տնտեսությամբ։ Օր առաջ մեր խնդիրը գործազրկությունը վերացնելն է և բարձր աշխատավարձերի կայուն աճ ապահովելը»-ասաց Նարեկ Կարապետյանը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago