ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի քաղաքականացրեք քաղաքականությունը։
Թողեք այն մնա ապաքաղաքական, կիսակրիմինալ, կիսակղերական, կիսաքրեաօլիգարխիկ, կիսաբարերարական, կիսագողական դաշտում։ Մենք էդտեղ ենք ուժեղ»։
Ահա սա է ոմանց իրական միտքը, որը կոկետաբար կիսատ-պռատ են արտաբերում։














