Աշխարհ
19.07.2025

Հայտարարում եմ լիակատար հրադադար Աս-Սուվեյդա նահանգում․ Սիրիայի նախագահ

Հայտարարում եմ լիակատար հրադադար Աս-Սուվեյդա նահանգում․ Սիրիայի նախագահ

Արյունահեղությունը կանխելու, Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու հանձնառությամբ և ազգային ու մարդասիրական պատասխանատվությանն ի պատասխան՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունը հայտարարում է լիակատար և անհապաղ հրադադարի մասին Աս-Սուվեյդա նահանգում։ Նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, գրում է SANA գործակալությունը։

Նա կոչ է արել բոլոր քաղաքացիներին հարթել ճանապարհը, որպեսզի սիրիական պետությունը, նրա ինստիտուտներն ու ուժերը պատասխանատվությամբ կիրառեն հրադադարն այնպես, որ ապահովվի կայունությունը և դադարեցվի արյունահեղությունը։

«Կոչ ենք անում բոլոր կողմերին, առանց բացառության, լիովին հավատարիմ մնալ որոշմանը, անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները բոլոր շրջաններում և ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը, առանց որևէ խոչընդոտի ապահովել մարդասիրական օգնությունը։ Այս համատեքստում անվտանգության ուժերը սկսել են տեղակայվել մի շարք տարածքներում՝ հրադադարի ռեժիմի իրականացումն ապահովելու, հասարակական կարգը պահպանելու և քաղաքացիների ու նրանց սեփականության պաշտպանությունն ապահովելու համար»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում բախումներ տեղի ունեցան բեդվին աշխարհազորայինների և դրուզ զինված խմբավորումների միջև։ Ի պատասխան՝ Սիրիայի կառավարությունը զորքեր ուղարկեց, իսկ Իսրայելը պաշտպանեց դրուզ համայնքին և հարվածներ հասցրեց Դամասկոսին։

Լրահոս
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի
16:59
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի
Մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը
16:41
Մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը
Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները
16:16
Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները
Հագուստների մեջ թաքցրել էին 956 հազար 400 եվրո․ 2 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել
15:54
Հագուստների մեջ թաքցրել էին 956 հազար 400 եվրո․ 2 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել
ԿՀՎ ղեկավարին երևի ասել են, որ չեն պատրաստվում սադրել ՆԱՏՕ-ին. Սիկորսկի
15:49
ԿՀՎ ղեկավարին երևի ասել են, որ չեն պատրաստվում սադրել ՆԱՏՕ-ին. Սիկորսկի
ԵԱՏՄ նկատմամբ հետաքրքրությունն աճում է. ՌԴ փոխվարչապետ
15:33
ԵԱՏՄ նկատմամբ հետաքրքրությունն աճում է. ՌԴ փոխվարչապետ
Իրանի ձեռքում միջուկային ռումբերի հայտնվելն Իսրայելի պետության վերջն է. Նեթանյահու
15:11
Իրանի ձեռքում միջուկային ռումբերի հայտնվելն Իսրայելի պետության վերջն է. Նեթանյահու
Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում. վարչապետ
14:54
Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում. վարչապետ
Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը դադարի փուլում է. Պեսկով
14:24
Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը դադարի փուլում է. Պեսկով
Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով
13:57
Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
13:40
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
Սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը կլինի ԿԳՄՍՆ-ն. Ժաննա Անդրեասյան
13:21
Սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը կլինի ԿԳՄՍՆ-ն. Ժաննա Անդրեասյան
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա մակերեսով հողատարածքը
12:53
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա մակերեսով հողատարածքը
Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
12:33
Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Իրանը կարող է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ի պատասխան պատժամիջոցների. Ռեզայի
12:18
Իրանը կարող է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ի պատասխան պատժամիջոցների. Ռեզայի