Լրահոս 24/7
19.07.2025

Ի վիճակի չեն նույնիսկ IT ընկերության չափ արժեքահենք գտնվել. Կտրիճն իր խմբակով պետք է հեռացվի. Փաշինյան

Ի վիճակի չեն նույնիսկ IT ընկերության չափ արժեքահենք գտնվել. Կտրիճն իր խմբակով պետք է հեռացվի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում համեմատել է «Astronomer» տեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրենի սիրային կապի բացահայտման սկանդալին հաջորդած ընկերությա ն գործողություններին՝ զուգահեռելով այն ՀԱԵ եկեղեցականների և Գարեգին Բ-ի ու նրա շրջապատի վարքագծի հետ:

«Համոզված եմ շատերդ եք իմացել «Goldplay» ռոք խմբի ամերիկյան համերգներից մեկի ժամանակ պատահած դեպքի մասին, երբ բացահայտվել է ամերիկյան «Astronomer» տեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրենի եւ ընկերության աշխատակցուհիներից մեկի արտամուսնական սիրային կապը։

Այս բացահայտումից հետո «Astronomer» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ ««Astronomer»–ը նվիրված է այն արժեքներին եւ մշակույթին, որոնք առաջնորդել են մեզ մեր ընկերության ստեղծումից ի վեր։ Մեր ղեկավարները պետք է համապատասխանեն այդ ստանդարտներին՝ վարվեցողության եւ հաշվետվողականության մասով։

Տնօրենների խորհուրդը պաշտոնական հետաքննություն է սկսել նշված առիթով եւ մենք շուտով լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք»։

Նաեւ հաղորդվում է, որ կասեցվել է անհավատարմության մեջ բռնված գլխավոր տնօրենի գործունեությունը եւ ժամանակավոր տնօրեն է նշանակվել։

«Astronomer»–ը ճիշտ է թանկարժեք եւ հեղինակավոր, բայց ընդամենը IT ընկերություն է։ Ասում եմ ընդամենը՝ ի համեմատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։ IT ընկերությունը փաստորեն չի կարողանում հանդուրժել իր հայտարարած արժեքների հետ անհամատեղելի վարքագիծը։

Հիմա եկեք նայենք Կտրիճ Ներսիսյանի շրջապատի արձագանքը իր եւ իր նման մի քանի հոգու դավաճանության եւ ուխտադրժության արդեն իսկ հանրահայտ փաստին, դավաճանության այն ուխտի, որ նրանք ստանձնել են կուսակրոնության ուխտագիր ստորագրելով։

Նրանք ի վիճակի չեն նույնիսկ IT ընկերության չափ արժեքահենք գտնվել։

Մեր այն հայրենակիցների համար, ում Կտրիճ Ներսիսյանի հետ կապված իրադրությունը դեռ անորոշություններ ունի, ընդգծեմ, որ Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի համաձայն կուսակրոն քահանան ամուսնանում է եկեղեցու հետ եւ որեւէ անձնական կյանք ունենալու իրավունք չունի։ Ընդ որում, ոչ ոք նրան չի պարտադրել կուսակրոնություն ստանձնել։ Նա դա անում է կամավոր, իբրեւ ծառայություն Աստծուն եւ Եկեղեցուն։ Եւ նա կուսակրոնության ուխտագիր ստորագրելով Մայր Աթոռի խորանի առաջ ծնկած՝ ուխտում է հավատարիմ լինել այս ծառայության մեջ եւ այդ ուխտի շնորհիվ է միայն, որ հոգեւոր բարձր պաշտոններ եւ կոչումներ ունենալու իրավունք է ստանում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի նաեւ ամուսնացյալ քահանաներ, ովքեր ունեն կին, երեխա, ընտանիք։ Նրանք այդ ճանապարհով գնացել են իրենց որոշմամբ, դա լեգիտիմ, հարգանքի արժանի եւ ազնիվ վարվելակերպ է։ Բայց ամուսնացյալ քահանաները չեն կարող ոչ եպիսկոպոս լինել, ոչ կաթողիկոս։

Ստացվում է, որ Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատի որոշ անձինք եկեղեցական պաշտոնի համար սուտ խոստում են տվել Աստծուն եւ եկեղեցուն, խախտել ու խախտում են այդ խոստումը, շնանում ու պղծում են կուսակրոնության ուխտն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Հանդուրժել Կտրիճ Ներսիսյանին եւ իր խմբակին՝ նշանակում է ոմանց հիմք տալ մտածելու, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնիսկ IT ընկերության մակարդակի բարոյականություն եւ արժեքներ չունի։ Նշանակում է ոմանց հիմք տալ մտածելու, թե հայաստանյան հանրությունը բարոյականություն եւ արժեքներ չունի։

Մենք չենք կարող նման բան թույլ տալ։ Կտրիճն իր խմբակով պետք է հեռացվի։ Վեհարանը վեհի՛»,- գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ ամերիկյան Astronomer ՏՏ ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Բայրոնը պատահաբար նկատվել էր իր ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակից Քրիստին Քաբոտի հետ գրկախառնված Բոստոնում Coldplay խմբի համերգի ժամանակ: Համացանցը ցնցած տեսանյութից հետո խոշորագույն Astronomer IT ընկերության նախագահ, միլիարդատեր Էնդի Բայրոնը ներողություն է խնդրել ընտանիքից և հանրությունից:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է