Լրահոս
21.07.2025

Հանրային աջակցության իմիտացիա «երիտասարդ կանանցից». փաստերի ստուգման հարթակ

Հանրային աջակցության իմիտացիա «երիտասարդ կանանցից». փաստերի ստուգման հարթակ

Հունիսի 18-ին՝ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումից ի վեր, սոցիալական մեդիայի հայալեզու տիրույթում ակտիվացել է գործարարի հանրային աջակցության իմիտացիա իրականացնող կեղծ օգտահաշիվների բանակ։ 

«Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում են հայտնվել մի քանի տասնյակ ակտիվ օգտահաշիվներ (ցանկը թարմացվում է*), որոնք հիմնականում հանդես են գալիս Սամվել Կարապետյանին աջակցող մեկնաբանություններով՝ մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերում։

Այսպես, FIP.am-ը դիտարկել է ֆեյսբուքում համեմատաբար մեծ թվով հետևորդ ունեցող մի շարք լրատվամիջոցների էջերի հրապարակումները Սամվել Կարապետյանի վերաբերյալ․ դրանք ունեն մի շարք կարևոր նմանություններ։ 

Մասնավորապես՝ կեղծ օգտահաշիվների մեծ մասը ստեղծվել է 2023 թվականի գարնանը: Դրանց գրեթե միաժամանակյա ստեղծման մասին է վկայում նաև օգտահաշիվների User ID-ներում (ամեն բացվող օգտահաշվին տվյալ ժամանակում Facebook-ի կողմից տրվող) 100090 թվի առկայությունը։ 

Արտապատկերումները՝ կեղծ օգտահաշիվների գլխավոր էջերից:

Մի շարք լրատվամիջոցների մեր դիտարկումները ցույց են տվել, որ կեղծ օգտահաշիվները դրսևորում են ակնհայտորեն համաժամանակյա ու միանման վարքագիծ: Մասնավորապես՝ հրապարակումից կարճ ժամանակ հետո ԶԼՄ-ների մեկնաբանությունների տիրույթում թողնում են Կարապետյանին գովաբանող ու աջակցող գրեթե միանման, չնչին տարբերություններով տեքստեր։ 

Օրինակ, այսօր հուլիսի՝ 21-ին, ֆեյքերի այս բանակը աչք ծակող հերթական ակտիվություն դրսևորելով՝ ընդամենը մեկ ժամում տասնյակ աջակցող մեկնաբանություններ է թողել ռուսաստանցի կալանվորված գործարարի՝ «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին» խորագրով շարքից հերթական մասի՝ սոցմեդիայի  հրապարակումների մեկնաբանություններում։  

Արտապատկերումները՝ Hraparak․amArmlur168.am ԶԼՄ-ների համապատասխան ֆեյսբուքյան հրապարակումներից։ 

Հատկանշական է նաև, որ միևնույն կեղծ օգտահաշիվը տարբեր ԶԼՄ-ների համապատասխան հրապարակումներում արտատպել է միևնույն մեկնաբանությունը։ 

Մեր դիտարկումները ցույց են տվել, որ բոլոր կեղծ օգտահաշիվները ներկայանում են երիտասարդ կանանց դեմքով։ Եվ չնայած՝ օգտահաշիվների ազգանունները հայկական են, լուսանկարները պատկանում են այլազգի կանանց, որոնք վերցրվել են սոցիալական մեդիայից և այլ ցանցային ռեսուրսներից։ 

Օրինակ՝ Rima Samsonyan անունով օգտահաշվի գլխավոր լուսանկարը ռուսաստանյան Одноклассники սոցիալական ցանցում հրապարակված մի մոդելի մասնակցությամբ տեսանյութից է։ 

Արտապատկերումները՝ News.am-ի ֆեյսբուքյան հրապարակումից, OK.ru-ի տեսանյութից և կեղծ օգտահաշվից:

Մեկ այլ՝ Polina Manucharyan անունով օգտահաշիվն օգտագործել է ռուսաստանցի գեղասահորդուհի, օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայի լուսանկարը։ Այն վերցրված է մարզիկի ինստագրամյան էջից, որը ժամանակին տարածվել է նաև ռուսաստանյան լրատվամիջոցներում։ 

Արտապատկերումը՝ ռուսաստանյան RBK գործակալությունից:

«Փաստերի ստուգման հարթակը» մշտապես ուսումնասիրել և բացահայտել է սոցիալական մեդիայում հանրային-քաղաքական գործիչներին աջակցության իմիտացիա ստեղծող կեղծ օգտահաշիվների բանակները, ներկայացրել դրանց վարքագիծն ու առանձնահատկությունները։ 

FIP.am-ի ուշադրության կենտրոնում են եղել ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանության ներկայացուցիչներին աջակցող ֆեյքերի բանակները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի գրառումները հավանող՝ ասիական ծագում ունեցող կեղծ օգտահաշիվների խմբերը։ 

Նյութի աղբյուրը` Փաստերի ստուգման հարթակ։

Լրահոս
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
Իրանում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը
11:41
Իրանում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը
«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին
11:23
«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին
Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգները. ՌԴ ԱԳՆ
11:13
Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգները. ՌԴ ԱԳՆ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
11:01
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ