Լրահոս 24/7

Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում ՀՀ-ին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ

Christian Solidarity International (CSI) իրավապաշտպան այլ կազմակերպությունների հետ միասին, որոնք հանդես են գալիս կրոնական ազատության պաշտպանությամբ, դիմել է Հայաստանի կառավարությանը՝ կոչ անելով դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքները։

Հայտարարության մեջ կազմակերպությունները և անհատները հայտնում են «խորը մտահոգություն՝ Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա աջակիցների դեմ ուժգնացող արշավի առնչությամբ»։ Ստորագրողներից են Coptic Solidarity և SOS Chrétiens d’Orient հասարակական կազմակերպությունները։

«Վերջին շաբաթների ընթացքում մենք ականատես ենք եղել, ինչպես ցույց են տալիս փաստերը, բարձրաստիճան հոգևորականների և Եկեղեցու հայտնի աջակիցների կամայական ձերբակալությունների, նրանց գույքի բռնագանձման, ինչպես նաև ոստիկանության միջամտության սրբավայրերում, ներառյալ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում», – նշվում է հայտարարության մեջ։

Ձերբակալվածների թվում են՝ արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանը և գործարար Սամվել Կարապետյանը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հեռացնել Կաթողիկոսին և նոր Կաթողիկոս ընտրել կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից։ Նման գործողությունը հակասում է Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածին, որը երաշխավորում է եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը։

Հայտարարության մեջ հնչեցվում են հետևյալ պահանջները․

«Անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել Սամվել Կարապետյանին, ում ձերբակալությունը չունի որևէ իրավական հիմք։

Ազատ արձակել արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանին և Բագրատ Գալստանյանին, ինչպես նաև ապահովել նրանց դեմ ներկայացված մեղադրանքների անկախ և թափանցիկ քննությունը։

Դադարեցնել ցանկացած միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, այդ թվում՝ հոգևորականների վարկաբեկման և Եկեղեցու ղեկավարությունը պետական մեխանիզմներով փոխարինելու շարունակվող փորձերը։

Դադարեցնել տնտեսական ճնշման բոլոր ձևերը, այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով իրականացվող գույքի բռնագրավումը, վարչական հետապնդումները և խաղաղ հանրային պաշտպանության գործունեության գրաքննությունը։

Վերականգնել դատական իշխանության անկախությունը՝ ապահովելու համար, որ Հայաստանի դատարաններն այլևս չծառայեն որպես քաղաքական հետապնդման կամ գործադիր վերահսկողության գործիք։

«Խղճի, հավատքի և օրինական ընդդիմության դրսևորումները չպետք է դառնան պատժելի որևէ երկրում, որն իրեն համարում է հավատարիմ ժողովրդավարական արժեքներին», – եզրափակվում է հայտարարությունը։

Christian Solidarity International (CSI)-ի մասին

Christian Solidarity International-ը միջազգային իրավապաշտպան կազմակերպություն է, որը պայքարում է կրոնական ազատության և մարդկային արժանապատվության պաշտպանության համար»։

Թիվ 1

Recent Posts

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

1 minute ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

6 minutes ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

12 minutes ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

23 minutes ago

Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…

53 minutes ago

Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…

1 hour ago