Լրահոս 24/7

Շատ եմ ուզում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ ունենա. Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

Շատ եմ ուզում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ ունենա, որովհետև.

ա/ չունեմ քաղաքական օրակարգ, անգամ ձգտում չունեմ դառնալ գյուղապետ կամ ավագանու անդամ, հետևաբար, նրա ձախողումը քաղաքական իմաստով ինձ ոչինչ չի տալու,

բ/ ամենակարևորը՝ վարչապետի հաջողությունը Հայաստանի հաջողությունն է , այսինքն՝ իմ հաջողությունն է, ով միակ հայրենիքը պատկերացնում է Հայաստանը,

գ/ առանց այն էլ Փաշինյանի ժամանակաշրջանում Հայաստանում տեղի են ունեցել խոշորագույն աղետներ, նաև հենց իր մեղքով՝ հազարավոր զոհեր, խեղված ճակատագրեր, Արցախի կորուստ և հայաթափություն, հետևաբար՝ գոնե 2023-ի արհավիրքից հետո ունենանք հաջողություններ:

Բայց ինչպես 2018-2020-ին Փաշինյանը արտաքին քաղաքականության մեջ գործեց ճակատագրական սխալներ, նույնը վարչապետն անում է այսօր ներքին քաղաքականության մեջ:

Նրա մոլեռանդ կուսակիցներն ու համակիրները ծափահարում են վարչապետ ամեն քայլ, բնականաբար չմտածելով այդ մասին, կարևորը ծափահարելն է և կույր հավատարմությունը:

Մենք, որ նրա կողքին չենք, բայց Հայաստանը համարում ենք մեր տունը, պետք է անդադար հորդորենք Փաշինյանին հետ կանգնել արկածախնդրություններից և չհաշվարկված քայլերից:

Դրանցից մեկը Մայր Աթոռի դեմ նրա հրահրած արշավն է:

Խոսքն այստեղ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին պաշտպանելու մասին չէ:

Փաշինյանը գնում է մի արկածախնդրության, որ կարող է պառակտել Հայոց եկեղեցին ու նրա ավանդույթները:

Վարչապետի՝ Մայր Աթոռը պաշարելու մտադրությունը մնալու է ամոթ ու խարան, անկախ նրանից Գարեգին Բ-ն դուստր ունի կամ ոչ:

Այդ արկածախնդրությունից հետ կանգնելը չի ընկալվելու թուլության նշան, այլ՝ իմաստության:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

19 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

35 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

52 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago