Կարծում ենք, որ խաղաղության ճանապարհին լավ հեռանկարներ կան։ Իրատեսական ենք համարում այս ուղին շարունակելը, կան որոշակի քայլեր ուղին ավարտելու համար, բայց հայկական կողմը դեռևս այդ քայլերը չի ձեռնարկել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վրաստան այցի ժամանակ:
«Առաջարկում ենք անցկացնել հանրաքվե, սահմանադրությունից հանել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, քայլեր ձեռնարկել Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ»,- ասել է Բայրամովը:














