

Ֆասթ Բանկն օրերս Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը, որը գործում է Լեռնագործների փողոցի թիվ 15 հասցեում։ Մասնաճյուղը հագեցած է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ ներառյալ հարմարավետ սպասասրահ, մասնավոր խորհրդատվական գոտիներ և փորձառու մասնագետներ։
Ֆասթ Բանկի գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանն ասել է․ «Քաջարան քաղաքի մասնաճյուղը լինելու է ունիվերսալ մասնաճյուղ, հաճախորդներին առաջարկելու է ժամանակակից բանկային պրոդուկտներ և ծառայություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված: Մասնաճյուղի հիմնական նպատակը նաև լինելու է բնակչության ֆինանսական կրթվածության բարձրացումը` ուղղված թվային բանկինգից անվտանգ օգտվելուն»:
Նոր մասնաճյուղը մատուցում է բանկային ամբողջական ծառայություններ՝ հաշիվների բացում և կառավարում, վարկային ու ավանդային գործարքներ, փոխանցումներ, քարտային ծառայություններ և առցանց բանկինգի փաթեթ։
Քաջարանի մասնաճյուղի բացումը ոչ միայն նոր ֆինանսական հնարավորություններ է առաջարկում համայնքի բնակիչներին, այլև նոր աշխատատեղեր է ստեղծում՝ խթանելով տեղական տնտեսությունը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…