Լրահոս 24/7

Նախաքննության ընթացքում ներգրավված թարգմանիչները կողմնակալ են եղել. Ռուբեն Վարդանյան

Հուլիսի 22-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։

«Հետք»-ի փոխանցմամբ, նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանն առարկություն է ներկայացրել՝ պնդելով, որ նախաքննության ընթացքում ներգրավված թարգմանիչները ոչ պրոֆեսիոնալ և կողմնակալ են եղել։ Նրա պաշտպան Աբրահամ Բերմանը պաշտպանել է Վարդանյանի այս պնդումը՝ թվարկելով թարգմանիչների անունները։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հակադարձել է՝ նշելով, թե «Վարդանյանը չի նշել ոչ պրոֆեսիոնալիզմի դեպք և չի ներկայացրել կողմնակալության ապացույցներ», նա դատարանին խնդրել է մերժել առարկությունը։ Դատավոր Աղաևը հայտնել է, որ Վարդանյանը չի ներկայացրել ապացույցներ իր պնդումները հիմնավորելու համար և մերժել է առարկությունը։

Այնուհետև Ռուբեն Վարդանյանը առարկել է փետրվարի 25-ի դատական նիստի արձանագրություններում ներկայացված մանրամասների վերաբերյալ՝ մատնանշելով ընթացակարգային խախտումներ և դատական կողմնակալությունը։ Նրա պաշտպանը միացել է այս առարկությանը։

Դատավոր Աղաևը նշել է, որ առարկությունները պետք է գրավոր հիմնավորվեն Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, և ըստ դատավորի՝ «կողմնակալության որևէ հավաստի ապացույց չի ներկայացվել», ինչի համար առարկությունը մերժվել է։

Այնուհետև գործով «տուժողները» և նրանց օրինական ներկայացուցիչները ցուցմունքներ են տվել։ Մենք չենք ներկայացնում այդ ցուցմունքները, քանի որ այդ մտացածին պատմություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր և նրանք իբրև թե վիրավորումները ստացել են «սադրանքները» կանխելու ժամանակ։ Դատարանը ներկայացրել է նաև «տուժողների» վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։  Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 29-ին։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

20 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

4 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago