Լրահոս 24/7
24.07.2025

Թաիլանդը փակում է սահմանը Կամբոջայի հետ

Թաիլանդը փակում է սահմանը Կամբոջայի հետ

Թաիլանդը հայտնել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը փակելու մասին, այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ նշելով, որ որոշումը հաջորդել է այն բանին, ինչ երկու երկրների միջև սկսվել են միջսահմանային բախումներ։Շաբաթներ շարունակվող սահմանային լարվածությունից հետո հուլիսի 24-ին թաիլանդական F-16 կործանիչը հարվածներ է հասցրել Կամբոջայում մի շարք թիրախների։

Թաիլանդական բանակի փոխխոսնակ Ռիչա Սուկսովանոնը լրագրողներին հայտնել է մյուս կողմում ռազմական թիրախ ոչնչացնելու մասին։

Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կործանիչների ռումբերն ընկել են ճանապարհի վրա։ Գերատեսչությունից խստորեն դատապարտել են «Թաիլանդի Թագավորության անխոհեմ և դաժան ռազմական ագրեսիան Կամբոջայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

Associated Press-ը, մեջբերելով Թաիլանդի պաշտպանության նախարարի խոսնակ Սուրասանտ Կոնգսիրիի խոսքերը, հայտնում է կրակոցների հետևանքով 1 քաղաքացիական անձի զոհվելու, երեքի վիրավորվելու մասին։ Երկու երկրների միջև տարածքային վեճի առարկա հանդիսացող միջսահմանային գոտում ականի վրա թաիլանդացի զինվորի վիրավորվելուց հետո հուլիսի 23-ին Թաիլանդի իշխող կուսակցությունը հայտնել էր Կամբոջայում իր դեսպանին հետ կանչելու ու իր երկրից Կամբոջայի դեսպանին հեռացնելու մտադրության մասին։

Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոք էր ներկայացրել Կամբոջային՝ նշելով, որ տարածքում հայտնաբերված ականները նոր են տեղադրվել և չեն հայտնաբերվել նախորդ պարեկությունների ժամանակ։

Երկու երկրների միջև սկսված փոխհրաձգութունից հետո Սուրին սահմանամերձ շրջանում թաի բնակիչները տեղափոխվել են ապաստարաններ։ Թաիլանդի և Կամբոջայի միջև ցամաքային 817 կմ սահմանի տարբեր հատվածներում չդեմարկացված հատվածների պատճառով տարբեր ժամանակաշրջաններում բախումներ են տեղի ունեցել, որոնց զոհ է գնացել առնվազն տաս մարդ։ Իսկ 2011 թվականին կողմերի միջև հրաձգությունները շարունակվել են մեկ շաբաթ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է