Լրահոս 24/7
29.07.2025

Մակրոնները դատի են տվել հաղորդավարին՝ Բրիջիտին տղամարդ ներկայացնելու համար

Մակրոնները դատի են տվել հաղորդավարին՝ Բրիջիտին տղամարդ ներկայացնելու համար

Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտ Մակրոնը, 22 կետից բաղկացած զրպարտության հայց են ներկայացրել ԱՄՆ-ում աջակողմյան հայացքներով աչքի ընկնող հաղորդավար Քենդիս Օուենսի դեմ։ Հայցը ներկայացվել է Դելավերի նահանգի դատարան՝ պահանջելով փոխհատուցում այն կեղծ մեղադրանքների համար, ըստ որոնց՝ Բրիջիտ Մակրոնը կարող է տղամարդ լինել։

Մակրոնների փաստաբան Թոմ Քլեյրը CNN-ին հայտնել է, որ մեկ տարվա ընթացքում բազմիցս պահանջել են դադարեցնել այս հրապարակումները, սակայն Օուենսը հրաժարվել է, ինչի արդյունքում նրանք դիմել են դատարան։

Օուենսը յութուբյան իր 4,5 միլիոն հետևորդ ունեցող ալիքում մի քանի տեսանյութերում տարածել է այդ թեզը, այդ թվում՝ «Դառնալով Բրիջիտ» շարքը։ Նա նույնիսկ վաճառել է այս թեմայով ապրանքանիշեր։

Հայցում նշվում է, որ այս մեղադրանքները Մակրոնների համար առաջացրել են «ծանր տնտեսական վնասներ» և խաթարել նրանց մասնավոր կյանքը.

«Ամեն անգամ, երբ նրանք լքում են իրենց տունը, գիտեն, որ շատերը լսել և հավատացել են այդ զրպարտություններին։ Դա նվաստացուցիչ է և անարդար»,- ասված է փաստաթղթում։

Քենդիս Օուենսը Instagram-ում և YouTube-ում պատասխանել է, որ սա «հուսահատ և ցուցադրական քայլ է» Մակրոնների կողմից։

Հայցը պահանջում է ֆինանսական պատժամիջոցներ Օուենսի և նրա մեդիա ընկերությունների դեմ՝ զրպարտության և կեղծ տեղեկությունների տարածման համար։

Ելիսեյան պալատը հայտարարել է, որ գործը «մաքուր անձնական բնույթ ունի» և պաշտոնական մեկնաբանություններ չի տա։

Այս թեմայով նմանատիպ դատական գործընթաց Բրիջիտ Մակրոնը սկսել էր նաև Ֆրանսիայում երկու կանանց դեմ 2022 թվականին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է