Լրահոս 24/7
30.07.2025

Հայաստանը երկու տասնամյակ փախչում էր, ինչպես սատանան՝ խունկից. Աթանեսյան

Հայաստանը երկու տասնամյակ փախչում էր, ինչպես սատանան՝ խունկից. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Հիմնովին սխալ է, թե Հայաստանում երբևէ եղել է ոչմիթիզական իշխանություն: Փաստերն անողոք են. նախագահի պաշտոնն ստանձնելուց ոչ մեկ տարի հետո Ռոբերտ Քոչարյանը և նրա թիմը, այդ թվում՝ Ստեփանակերտում, համաձայնել են ԼՂ կարգավորման «ընդհանուր պետություն» տարբերակն ընդունել որպես բանակցությունների հիմք, որով ԼՂ շուրջ բոլոր տարածքները, Լաչինի միջանցքից բացի, պետք է վերադարձվեին Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում ճանաչվեր «հանրապետական տիպի պետական կազմավորում», փաստացի՝ ինքնավար հանրապետություն: Հետադարձ հայացքով գնահատելիս ավելի ու ավելի ես համոզվում, որ ոչմիթիզական պետական քաղաքականությունն ավելի արդյունավետ կլիներ, քան՝ դիվանագիտական «կեսհղիությունը», որ ընդհանուր գծերով հանգում էր «առևտրի». Հայաստանը վերադարձնում է ԼՂԻՄ-ից դուրս բոլոր տարածքները, եթե Ադրբեջանը ճանաչի…

Սկզբում ասում էին՝ «եթե ճանաչի ԼՂ անկախությունը», հետո ասացին՝ «եթե ճանաչի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումը», վերջում ասացին՝ «եթե ճանաչի նրա ինքնորոշման իրավունքը»: Ադրբեջանը ոչինչ չճանաչեց, բացի պատերազմը: Այն, ինչից Հայաստանը երկու տասնամյակ փախչում էր, ինչպես սատանան՝ խունկից: Իսկ եթե ունենայինք կայուն, անհողդողդ, ոչմիթիզական արտաքին քաղաքականություն, ապա պատերազմը կլիներ, թերևս, 2010-11 թվականներին և հաստատ այլ ավարտ կունենար, քան եղավ 2020-ին: Այնպես որ, մարդկանց հաճելի վերագրումներ չի կարելի անել: «Հանձման մեխանիկան» գործի է դրվել 1998 թվականի իշխանափոխության հետ:

Հ.Գ. Ընդ որում, հարկ է հստակ ընդգծել, որ բանակցային այդ բուֆոնադան Հայաստանի պարագայում բացարձակապես հակասահմանադրական էր, որովհետև երկրի մայր օրենքի իմաստով «Արցախը Հայաստան է, և վերջ»»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է