Լրահոս 24/7
30.07.2025

Ադրբեջանի գազը Սիրիա կմատակարարվի

Ադրբեջանի գազը Սիրիա կմատակարարվի

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ օգոստոսի 2-ին կսկսվի բնական գազի արտահանումը Ադրբեջանից Սիրիայի Հալեպ նահանգ՝ Թուրքիայի հարավ-արևելյան Քիլիս նահանգով, հաղորդում է Anadolu-ն։

Նա նաև նշել է, որ աշխատանքների ավարտից հետո Սիրիա կմատակարարվի մոտ 900 մեգավատ էլեկտրաէներգիա, որը կբավարարի 1,6 միլիոն տնային տնտեսությունների կարիքները։ Բայրաքթարը նաև հայտնել է, որ այս տարի Թուրքիայի տարբեր շրջաններում հայտնաբերվել է 57 միլիոն բարել նավթի պաշար։

Նա նշել է, որ Դիարբեքիրի շրջանում կա 4-6 միլիոն բարել թերթաքարային գազի և թերթաքարային նավթի գնահատված ներուժ։

Ըստ թուրք նախարարի՝ Սև ծովում հաջորդ տարի զարգացման երկրորդ փուլի ավարտից հետո հանված բնական գազը բավարար կլինի 8 միլիոն տնային տնտեսությունների կարիքները բավարարելու համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ թուրքական աղբյուրները հայտնել էին, որ ադրբեջանական բնական գազը Թուրքիայի տարածքով կսկսվի Սիրիային մատակարարվել արդեն օգոստոսի 1-ից։ Առաջին փուլով նախատեսվում է տարեկան մատակարարել 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ: Վառելիքը հիմնականում կօգտագործվի Սիրիայի Հալեպ և Հոմս նահանգների էլեկտրակայաններում՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Մատակարարումները կիրականացվեն թուրքական Քիլիս քաղաքից մինչև սիրիական սահման ձգվող խողովակաշարով։ Հաղորդվում է, որ թուրքական կողմն արդեն ավարտել է խողովակաշարի անցկացումը մինչև սահման, իսկ սիրիական կողմը՝ բոլոր տեխնիկական միացումները։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է