Լրահոս 24/7
31.07.2025

«Շատ վտանգավոր տարածք է մտնում»․ Թրամփը Մեդվեդևին խորհուրդ է տվել «հետևել խոսքերին»

«Շատ վտանգավոր տարածք է մտնում»․ Թրամփը Մեդվեդևին խորհուրդ է տվել «հետևել խոսքերին»

Գրեթե մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն օգոստոսի 1-ից Հնդկաստանի նկատմամբ կսահմանի 25% մաքսատուրք՝ առևտրային անհավասարակշռության և Դելիի ու Մոսկվայի միջև բիզնեսի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հնդկաստանը միշտ իր ռազմական տեխնիկայի մեծ մասը գնել է Ռուսաստանից և Չինաստանի հետ միասին Ռուսաստանից էներգիայի ամենամեծ գնորդն է, մինչդեռ բոլորը ցանկանում են, որ Ռուսաստանը դադարեցնի սպանությունները Ուկրաինայում»,- ասել էր Թրամփը։

Հիմա նա գրառում է արել Truth Social-ում, որում հիշատակել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին։

«Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են քանդել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են, գրեթե ամենաբարձրն աշխարհում։ Բացի այդ, ԱՄՆ-ը գրեթե համատեղ բիզնես չունի Ռուսաստանում։ Եկեք պահենք՝ ինչպես կա, և ասեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին նախագահին, ով դեռ իրեն նախագահ է համարում, որ հետևի իր խոսքերին։ Նա մտնում է շատ վտանգավոր տարածք»,- գրել է Թրամփը։

Այս շաբաթվա սկզբին Մեդվեդևը X-ում գրառմամբ մեկնաբանել էր Թրամփի պահանջը՝ 10 օրվա ընթացքում սկսել Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորումը. «[Թրամփի] յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ նրա սեփական երկրի հետ։ Մի՛ հետևեք քնկոտ Ջոյի (Ջո Բայդենի) ճանապարհին»։

Տելեգրամի իր ալիքում էլ Մեդվեդևն արձագանքել է Թրամփի՝ իրեն ուղղված խոսքերին։ «Թրամփի կողմից իմ հասցեին հնչեցրած սպառնալիքների մասին իր անձնական Truth ցանցում, որին նա արգելել է գործել մեր երկրում։ Եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային արձագանք են առաջացնում  ԱՄՆ հզոր նախագահի մոտ, ապա Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի իր ճանապարհով գնալ։ Իսկ Հնդկաստանի և Ռուսաստանի «մեռած տնտեսության» և «վտանգավոր տարածք մտնելու» մասին՝ թող հիշի իր սիրելի ֆիլմերը «քայլող մեռյալների» մասին, նաև, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «մեռած ձեռքը»»,- գրել է նա։

Առաջին անգամ չէ, որ Թրամփը հիշատակում է Մեդվեդևին։ Հունիսին, արձագանքելով Իրանի մասին նրա գրառմանը, ԱՄՆ նախագահը հայտարարել էր․ «Լսել եմ, թե ինչպես է Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևը պատահաբար հիշատակում «ես» բառը և ասում, որ ինքը և այլ երկրներ Իրանին կմատակարարեն միջուկային մարտագլխիկներ։ Նա իրո՞ք դա ասել է, թե՞ դա ուղղակի իմ երևակայության արդյունքն է։ Եթե նա իսկապես դա ասել է, և եթե դա հաստատվի, խնդրում եմ՝ անմիջապես տեղյակ պահեք ինձ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է