Լրահոս 24/7
31.07.2025

Սամվել Բաբայանը հարցաքննվել է դատարանում

Սամվել Բաբայանը հարցաքննվել է դատարանում

Ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 31–ին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Նա նշեց, որ ճանաչում է Գարեգին Իսագուլյանին, սակայն որևիցե հարաբերություն չունի նրա հետ։

«Ես Սամվել Անդրանիկի Բաբայան, ցուցմունք եմ տալիս, պարտավորվում եմ դատարանին հայտնել ճշմարտություն ողջ ճշմարտությունը և չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից։

Չեմ հիշում ընդհանրապես ինչի մասին է խոսքը, որպես իմ հասցեին արված զրպարտություն ես ուղարկել եմ, քննել են, հետո ուղարկել են քաղաքացիական դատարան։ Ինձ զրպարտել է, ես էլ դիմել եմ քաղաքացիական դատարան, ես քրեական գործի ենթադրություն չեմ ունեցել»,–ասաց նա։

Սամվել բաբայանը հայտարարեց, որ Իսագուլյանին ճանաչում է 2008–ից. «Ես որևէ թշնամական հարաբերություն ոչ մեկի հետ չունեմ»։

Դատախազը՝ դիմելով Սամվել Բաբայանին, նշեց. «Livenews.am և Մամուլ.am լրատվական կայքերում հարցազրույց է տեղի ունեցել, որտեղ նշվել է, որ դուք կազմակերպել եք, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, Սերժ Սարգսյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի, Արթուր Աղաբեկյանի, Ամարասի Արթուրի՝ Արթուր Ալեքսանյանի դեմ սպանության նախապատրաստությունը։ Բացի այդ, Բաքվի բանտում գտնվելու ժամանակ թուրքերի պահանջով բազմաթիվ հայերի տանջամահ եք արել։ Այս հայտարարությունների հե՞տ են կապված ձեր հայցերը դատարանում»։

Սամվել Բաբայանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ այդ հայտարարությունների հետ կապված դիմել է քաղաքացիական դատարան, սակայն դեռ դատաքննությունը չի սկսվել։

Հարցին՝ ի՞նչ դրդապատճառ, շարժառիթ կարող էր ունենալ Գառնիկ Իսագուլյանի կողմից նման հայտարարություններ անելը, ինչու է թիրախավորվել հենց ինքը, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես կխնդրեի այդ հարցը ուղղել Գառնիկ Իսագուլյանին, որովհետև ես չգիտեմ ինչ դրդապատճառ է ունեցել ինքը։ Ես որևիցե խնդիր չեմ ունեցել այդ անձի հետ, կոնֆլիկտ չեմ ունեցել, ես ի՞նչ իմանամ իր գլխում ինչ է եղել, ինչի է իմ մասին էդ հայտարարությունն արել»։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այդ հայտարարություններից հետո ինքը առիթներ ունեցել է շփվելու, հարցեր ուղղելու Իսագուլյանին, ՊԲ նախկին հրամանատարն ասաց. «Անկեղծ, ես չեմ շփվել իր հետ, ընդհանրապես, ես հասկանում եմ դա քաղաքական կոնտեքստում։ Մարդիկ իրենց հայտարարություններն են անում, դրա համար կա քննչական մարմին, եթե հայտարարության մեջ ասվածը ճշմարտություն է, հարցաքննել, ճշտեն, եթե ես այդ անձն եմ, ձերբակալեն, եթե չէ՝ նեղություն խնդրեն»։

Իր հերթին Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Այդպես ասեմ, մարտական ընկերոջիցս ներողություն եմ խնդրում այն բաների համար, որ ասել եմ։ Դե պատերազմը պարտվել ենք, և ամեն մեկս մեղավորություն ունենք»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է