Լրահոս 24/7

Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարի և ՄՊՀ-ի հայտարարությունների մեջ կան հակասություններ. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Օրերս անդրադարձել էի վերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում հեղուկ գազի արժեքի սրընթաց աճին։ Այս օրերին մեր հայրենակիցները ստիպված են հեղուկ գազի 1 լիտրի դիմաց վճարելու 200 դրամ և ավելին։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով, որոնցից է սեզոնայնությամբ պայմանավորված՝ պահանջարկի մեծացումը, ինչն էլ գերազանցել է առաջարկը։

Սա ինձ համար անհասկանալի և անտրամաբանական մեկնաբանություն է, քանի որ, սովորաբար, ամռանը նկատվում է հեղուկ գազի գնի նվազում։

Հատկանշական է, որ էկոնոմիկայի նախարարը պարբերաբար ծանուցում է սահմանն անցնող բեռնատարների մասին՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե լոգիստիկ խնդիրները վերացել են:

Մինչդեռ, ՄՊՀ-ն որպես ստեղծված իրավիճակի պատճառ նշում է նաև Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրները:

Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարի և ՄՊՀ-ի հայտարարությունների մեջ կան հակասություններ:

Բազմիցս արձանագրել եմ, որ այս իրավիճակը իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է:

Շարունակում է խոչընդոտվել հեղուկ գազով բեռնված բազմաթիվ բեռնատարների մուտքը ՀՀ՝ հանգեցնելով դեֆիցիտի և գնագոյացման։

Տնտեսավարողները ստիպված են անձամբ լուծելու իրենց խնդիրները՝ չունենալով պատկան մարմիններից որևէ աջակցություն։ Կան խոսակցություններ, որ սահմանն անցնելու համար բեռնատարների վարորդներից պահանջվում է հսկայական գումար։

Իշխանությունների անգործության հետևանքով այս պահին հեղուկ գազի գինը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ ամենաբարձրերից է։ Գործ ունենք շուրջ 80% թանկացման հետ։

Եվս մեկ անգամ խնդրի շուրջ եմ հրավիրում պատկան մարմինների և ՄՊՀ-ի ուշադրությունը։ Այլապես, առաջիկա օրերին ականատեսը կլինենք հեղուկ գազի արժեքի էլ ավելի բարձրացմանը, ինչը հսկայական բեռ է դառնալու մեր քաղաքացիների համար։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

8 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

9 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

12 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 hours ago