Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Արմավիր» մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արմավիր քաղաքի մասնաճյուղը։ Օրերս վերաբացված մասնաճյուղն ապահովում է ավելի արագ և արդյունավետ սպասարկում շնորհիվ թվային ժամանակակից գործիքների ներդրման, ինտերիերի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անձնակազմի անմիջական աշխատանքի։

Ֆասթ Բանկի «Արմավիր» մասնաճյուղի կառավարիչ Վահե Մխիթարյանն ասել է․ «Ֆասթ Բանկում կարևորում ենք հաճախորդների դրական փորձառությունը՝ սկսած սպասարկման որակից, մինչև մասնաճյուղերի հասանելիություն և հարմարավետություն։ Վերաբրենդավորված մասնաճյուղը համալրված է ժամանակակից անհրաժեշտ տեխնիկայով, որտեղ հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են կատարել ֆինանսական ցանկացած գործարք»։

Արմավիրի մասնաճյուղը մատուցում է բանկային ամբողջական ծառայություններ՝ ավանդների ներդրում, քարտերի պատվերներ, փոխանցումներ, սպառողական և բիզնես վարկերի տրամադրում և այլն։ Ֆասթ Բանկի աշխատակիցներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի և տրամադրում բարձրակարգ սպասարկում։

Արմավիրի մասնաճյուղի վերաբրենդավորումը վկայում է Բանկի շարունակական ներդրումների մասին՝ ուղղված որակյալ, հասանելի և թվային բանկային ծառայությունների զարգացմանը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago