Լրահոս 24/7

Մինչև 42 աստիճան շոգ կլինի օգոստոսին, սակավաջուր ամիս է սպասվում․ Սուրենյան

Օգոստոսի երկրորդ տասնօրյակում, երբ ունենանք սառը օդային հոսանքների ներթափանցում, գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը կիջնի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Մինչև օգոստոսի 9–ը ներառյալ Հայաստանը շարունակելու է գտնվել արևադարձային տաք օդային ալիքի ազդեցության տակ, այսինքն՝ մինչև օգոստոսի 9–ը ջերմասիճանի որևէ փոփոխություն չունենք։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Արարատյան դատում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 39–41 աստիճան»,– ասաց նա՝ չբացառելով, որ առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի։

Սուրենյանը նշեց, որ օգոստոսի 10–11 ընկած ժամանակահատվածում հանրապետությունում օդի ջերմաստիճանը կարող է նվազել 3–4 աստիճանով։

«Լուրջ ջերմաստիճանի անկում, որը կարող է զովություն բերել՝ առաջիկա 10 օրերին չի կանխատեսվում, որովհետև +36…+37 աստիճանը նույնպես համարվում է բարձր ջերմաստիճան», – ասաց Սուրենյանը:

Թիվ 1

Recent Posts

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

8 minutes ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 minutes ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

18 minutes ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

30 minutes ago

Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…

60 minutes ago

Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…

1 hour ago