Լրահոս 24/7

Մեր ընկերոջ հանդեպ քաղաքական հետապնդումները սկսել էին դեռևս 2021 թ.-ին. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Մեկ ամիս առաջ 2 ամսով ապօրինաբար կալանավորվեց մեր գործընկեր, ընկեր, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Արթուրի հետ գեթ մեկ անգամ առնչված յուրաքանչյուր մարդ կփաստի իր մարդկային բարձր որակների, անկեղծության, անմիջականության, նվիրվածության մասին։

Մեր ընկերոջ հանդեպ քաղաքական հետապնդումները սկսել էին դեռևս 2021 թվականին, երբ վերջինս Սիսիան համայնքի ղեկավարն էր։

Արթուրը, ինչպես յուրաքանչյուր պատվախնդիր հայ, չէր կարող համակերպվել թշնամու շահերը սպասարկող այս խմբակի բերած իրականության հետ։ Այդուհանդերձ, ինչպես Արթուրի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների արարքներում չկա որևէ հակաօրինական բան, ինչի համար այս մարդիկ կարող էին հայտնվել ճաղերի ետևում։

Արթուր Սարգսյանն ԱԺ-ում՝ իր կալանավորումից առաջ, հայտարարեց․

«Ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով՝ քանի ապրում եմ, պայքարելու եմ, որ իմ հայրենիքում Աստված չպարտվի սատանային, Սերը՝ ատելությանը, Տերը՝ ստրուկին, Վեհը՝ ստորին, Ազնիվը՝ խաբեբային, Նժդեհը՝ թուրքին, Սյունիքը՝ Սումգայիթին, Նամուսն ու թասիբը՝ անբարոյականությանը»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago