ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է՝ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում խաղաղության պայմանագիր կստորագրեն։ Նրա խոսքերն է փախանցում The Guardian-ը։
«Ուրբաթ օրը՝ օգոստոսի 8-ին, նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը», – հայտնել է նա:
Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, երկու երկրների հետ կկնքվեն երկկողմ համագործակցության համաձայնագրեր՝ Հարավային Կովկասի տնտեսական ներուժի իրացման նպատակով:













