Լրահոս 24/7
09.08.2025

Ինչպես է ապահովվելու Թրամփի ուղու անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները

Ինչպես է ապահովվելու Թրամփի ուղու անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները

Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ով է ապահովելու Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստորագրած համատեղ հռչակագրով ստեղծվելիք Թրամփի ուղու անվտանգությունը։

Նա իր խոսքում ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում Հայաստանի տարածքում անվտանգությունն ապահովում է Հայաստանը, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանը։

«Բայց գալով բիզնես կառավարման մոդելներին՝ ուզում եմ հետևյալն ասել։ Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանն ունի իր անվտանգության ծառայությունը։ Այսինքն՝ ընկերություններն ունեն իրենց անվտանգության ծառայությունը, բանկերում կան անվտանգության ծառայություններ, վստահ եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ունի իր անվտանգության ծառայությունը։ Բայց այդ ծառայությունների գործունեությունը որևէ կերպ չի վերազանցում և չի կարող վերազանցել Հայաստանի իրավապահ մարմինների և ընդհանրապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը։ Ես նկատի ունեմ, որ անվտանգություն ասելով՝ մենք պետք է նաև հասկանանք, թե ինչ նկատի ունենք։ Իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը նշանակում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքները, և սա շատ կարևոր արձանագրում է։ Էլի եմ ասում, որ լինելու են ներդրողներ և ներդրումային ընկերություններ։

Այդ ներդրումային ընկերությունները կարող են ունենալ պահնորդական ծառայություններ, այնպիսի պահնորդական ծառայություններ, որ այսօր Հայաստանի, երևի, հազարավոր ընկերություններ ունեն, սակայն դա որևէ կերպ չի սահմանափակում Հայաստանի ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատաիրավական համակարգի լիազորությունները և գործունեությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով ապաշրջափակման մեխանիզմների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մասին՝ Փաշինյանը նշեց, որ այդտեղ կան որոշակի տարբերություններ, որովհետև Հայաստանն ուզում է ներգրավել օտարերկրյա ներդրողների, և օտարերկրյա ներդրողները բիզնես կառավարման մոդելներով հետաքրքրված է։ Ադրբեջանը, գուցե այն պատճառով, որ ֆինանսական էական սահմանափակումներ չունի, հետաքրքրված չէ դրանով։

Գուցե, դա այն պատճառով է, որ Ադրբեջանը շատ ակտիվ երկաթուղի ունի, գազամուղներ ունի, նավթամուղներ ունի։ Օրինակ՝ մենք նավթամուղ կառավարելու կարողություն չունենք, որովհետև նավթամուղ չենք ունեցել։ Միացյալ Նահանգները և պոտենցիալ այլ գործընկերներ ունեն այդ կարողությունը։

Մենք հիմա դպրոց կառուցելու ընթացքում ենք խնդիր ունենում, պատկերացրեք՝ նավթամուղ կառուցելու և կառավարելու ընթացքում մենք ինչ խնդիրներ կունենանք, և այդտեղ կսկսվեն խնդիրները, երբ մեզ կսկսեն մեղադրել, որ մենք պարտավորություն ենք ստանձնել, որ ուղիները բացում ենք, խոստումներ ենք տվել և չենք կարողանում այդ խոստումները կատարել։ Սա է տրամաբանությունը։

Մյուս կողմից՝ մենք կարող ենք այլ ներդրողների հրավիրել, սակայն մյուս ներդրողներն էլ ուզում են ներդրումային որոշակի երաշխիքներ։ Հիմա, օրինակ, Միացյալ Նահանգների ներկայությունը և նախագահ Թրամփի անունը նաև ներդրողներին ներդրումային որոշակի վստահություն է հաղորդում։

Իսկ մենք ուզում ենք, որ այդ անվան ներկայությունը Հայաստանում ավելի մեծ վստահություն տա պոտենցիալ ներդրողներին, որ կարելի է Հայաստանում ներդրումներ անել։ Ես հավաստիացնում եմ, որ այս ամենի արդյունքում Հայաստանի ներդրումային բոլոր ռեյտինգներն աճելու են, հենց հիմա են աճում»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է