Լրահոս 24/7
09.08.2025

Վաշինգտոնի գագաթնաժողովով գործընթացը չի ավարտվել, սա ընդամենը սկիզբն է. Սաղաթելյան

Վաշինգտոնի գագաթնաժողովով գործընթացը չի ավարտվել, սա ընդամենը սկիզբն է. Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Ի՞նչ ստացավ Ադրբեջանը Վաշինգտոնի եռակողմ բանակցություններից.

1․ ստացավ ՀՀ համաձայնությունը` լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրանով փորձելով արձանագրել, որ ԼՂՀ հակամարտություն գոյություն չունի,

2․ կասեցվեց Ադրբեջանի դեմ գործող 907-րդ բանաձեւը, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օժանդակությունը,

3․ Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ապահովել անխոչընդոտ կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև և դրանով «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը մտավ միջազգային օրակարգ։

Ի՞նչ չստացավ Հայաստանը.

1․ Ադրբեջանի զորքերը դուրս չբերվեցին ՀՀ ինքնիշխան տարածքից,

2․ գերիները շարունակելու են մնալ պատանդառված Բաքվի բանտերում,

3․ արցախահայերի վերադարձի հարցը չշոշափվեց, ավելին, Փաշինյանը հերթական անգամ լեգիտիմացրեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը։

Այս ամենի դիմաց Հայաստանը ստացավ.

1․ մինչ այս պահը գաղտնի պահվող, նախապայմաններով ու շանտաժներով լեցուն «Խաղաղության» պայմանագրի նախաստորագրում, Թրամփի խոստում. եթե խնդիրներ ունենաք զանգեք, կլուծեմ,

2․ Հայաստանը ներքաշվեց խորքային խնդիրների մեջ Իրանի և ՌԴ-ի հետ՝ իրենց բոլոր հետևանքներով։

Ի՞նչ ստացավ Նիկոլ Փաշինյանը.

1․ ժողովրդին կրկին խաբելու, «խաղաղության» և «իրական Հայաստան» թեզերով կերակրելով՝ իր վերարտադրությունը ապահովելու հնարավորություն։

Այժմ անելիքների մասին

Փաստ է, որ Ադրբեջանը նոր զիջումներով չի բավարարվել, ստորագրումից անմիջապես հետո առաջ է քաշում ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն։

Ուստի, Վաշինգտոնի գագաթնաժողովով գործընթացը չի ավարտվել, սա ընդամենը սկիզբն է, ամեն ինչ դեռ առջևում է։

Հուսալքությունը թշնամական օրակարգ է, պայքարից հրաժարվելը կամ համակերպվելը` երաշխավորված կործանում։

Ուրեմն, ներընդդիմադիր դաշտում մեղավորներ փնտրելու, իրար վրա ցեխ շպրտելու փոխարեն պետք է գրագետ և հետևողական աշխատել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրականությունը և թույլ չտալ, որ ՔՊ-ական խունտան իր հերթական դավաճանությունը ժողովրդին մատուցի իբրև ձեռքբերում:

Երեկ ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնական իրավական ուժ, Փաշինյանի վերարտադրությունը կանխելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու միջոցով մենք կարող ենք խուսափել սպասվող աղետից:

Ուստի, դա պետք է լինի առաջիկայում ազգային ուժերի հիմնական օրակարգը»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է