Լրահոս 24/7
10.08.2025

Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության շրջանակում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն

Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության շրջանակում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը,  հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին:

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Վաշինգտոնում հանդիպումների արդյունքները։

Պատասխան. Եթե կարճ, ապա Սպիտակ տանը տեղի ունեցածն, իհարկե, պատմական իրադարձություն էր։ Նկատի ունեմ նախևառաջ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, որը կարևորագույն հանգրվան էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այդ նախաստորագրմամբ և դրան հաջորդած բանավոր հրապարակային հայտարարություններով ազդարարվեց, որ խաղաղությունը սահմանին էսկալացիաների բացակայության իմաստով արդեն իսկ հաստատված է և, ըստ էության,  սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։

Մեծ հաշվով նույնը կարելի է ասել ապաշրջափակման և ենթակառուցվածքների վերագործարկման մասին։ Չէի ցանկանա թյուր տպավորություն ստեղծել. ավարտվեց շատ կարևոր, հիմնարար՝ ենթակառուցվածքների գործարկման ընդհանուր սկզբունքների շուրջ բանակցությունների փուլը, բայց ընդամենը մեկ փուլը։ Առջևում հսկայական աշխատանք կա անելու ավելի կոնկրետ պայմանների և տեխնիկական լուծումների հստակեցման և համաձայնեցման ուղղությամբ։

Ուզում եմ նաև հավելել, որ Վաշինգտոնյան հռչակագրում արձանագրված պայմանավորվածություններն ակնհայտորեն էլ ավելի մեծ կշիռ են ստանում դրանում ամերիկյան կողմի մասնակցությամբ և որպես վկա ԱՄՆ նախագահի ստորագրությամբ։

Հարց. Խոսելով ենթակառուցվածքների մասին՝ Վաշինգտոնյան հռչակագրի հատկապես 3-րդ կետի շուրջ տարընթերցումներ, տարբեր մեկնաբանություններ են արվում փորձագետների, քաղաքական տարբեր հոսանքների ներկայացուցիչների կողմից։ Ինչպիսի՞ն է Ձեր ընկալումը։

Պատասխան. Բայց տարբեր մեկնաբանությունների տեղ չկա։ Համաձայնեցված է այն, ինչ գրված է, պետք է կարդալ այն, ինչ գրված է, հասկանալ այնպես, ինչպես գրված է, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ գրված է, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Կրկին՝ ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, դրանք չեն կարող լինել նշածս շրջանակից դուրս։

Մնացած մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են հայտնի կենդանու համառությամբ որոշ «անկախ փորձագետներ» կամ «կախյալ» կուսակցականներ շրջանառում տերմիններ, որոնք ըստ էության ինչպես նախկինում մեր կողմից երբևէ չեն ընդունվել, այնպես էլ այժմ Վաշինգտոնյան հռչակագրում չկան։ Ցանկանում եմ նորից ընդգծել այն, ինչ գրված է սևով սպիտակի վրա՝ բոլոր ենթակառուցվածքները գործելու են երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ։

Բայց ես կառաջարկեի մեկ այլ կարևորագույն, ես կասեի, անկյունաքարային իրողություն արձանագրել. Վաշինգտոնյան հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանն ապաշրջափակվում է, մի բան, որը ՀՀ ձգտումն է եղել 35 տարի։ Հայաստանն այսուհետ ստանում է հասանելիություն և կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար։

Հարց. Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով։

Պատասխան. Նախկինում քանիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը հիմնականում հայտնի է հանրությանը, նշել ենք, թե դրանում ինչ կա և ինչ վստահաբար չկա։ Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս
Ռուսաստանն ընդունել է Թրամփի առաջարկը Ուկրաինայի հարցով. Լավրով
17:01
Ռուսաստանն ընդունել է Թրամփի առաջարկը Ուկրաինայի հարցով. Լավրով
Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
16:46
Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
16:20
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին
16:07
Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ հատուկ վերանայման բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ դատարան 
15:55
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ հատուկ վերանայման բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ դատարան 
Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին. Պեսկով
15:45
Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին. Պեսկով
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և «3+3» հարթակը
15:21
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և «3+3» հարթակը
Ուրիշ բան չենք պահանջում, ուզում ենք բացեն գործարանը, աշխատենք. աշխատակից
15:00
Ուրիշ բան չենք պահանջում, ուզում ենք բացեն գործարանը, աշխատենք. աշխատակից
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
14:45
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
14:32
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների
14:18
«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների
70 մլն դրամի վնաս պետությանը․ Կողբի համայնքապետի գործն ուղարկվել է դատարան
14:05
70 մլն դրամի վնաս պետությանը․ Կողբի համայնքապետի գործն ուղարկվել է դատարան
Այս պահին ծիրանով բարձված 50 մեքենան կա, որը նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավար
13:51
Այս պահին ծիրանով բարձված 50 մեքենան կա, որը նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավար
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
13:33
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
13:18
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն