

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի իր հաղորդման եթերում ակնարկել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կարող է վերջինը չլինել Ռուսաստանի համար առաջիկա տարիներին։
Նրա խոսքով՝ սպառնալիքը գալիս է Կասպից ծովում ՆԱՏՕ-ի բազաների հնարավոր հայտնվելուց, ինչպես նաև Ադրբեջանից, որի հետ Ռուսաստանը վերջերս լարված հարաբերություններ ունի։
«Այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում, շատ մեծ խնդիր է։ Կասպից ծովը կարող է հայտնվել այնպիսի դիրքում, որ այնտեղ կարող են հայտնվել ՆԱՏՕ-ի բազաներ։ Սա այնքան վտանգավոր է, որ, եթե դիտարկենք այն աշխարհաքաղաքական տեսանկյունից, ներկայիս հատուկ գործողությունը կարող է վերջինը չլինել մեր սերնդի համար», – ասել է Սոլովյովը։
Հեռուստահաղորդավարը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանում բնակվող սփյուռքի թեմային։ Նա բացահայտորեն մեղադրել է ռուսական անձնագրեր ունեցող ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին ի շահ Ադրբեջանի, այլ ոչ թե Ռուսաստանի աշխատելու մեջ։ Հաղորդավարը կոչ է արել իրավապահ մարմիններին ուսումնասիրել այս հարցը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…