

Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը շարունակում է գործընկերների հետ աշխատանքները և ջանքեր է գործադրում պատերազմը դադարեցնելու համար։
«Խաղաղությունը պետք է լինի արդար և կայուն, անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ։ Դա կարևոր է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար»,- ընդգծել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ կարգավորման հետ կապված ցանկացած որոշում, որը կկայացվի առանց Կիևի և Եվրոպայի, վտանգավոր է:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ ըստ հետախուզական տվյալների՝ Ռուսաստանը չի պատրաստվում հրադադարի: «Վլադիմիր Պուտինը միայն մտադիր է Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը ներկայացնել որպես իր անձնական հաղթանակ և շարունակել ճնշումն Ուկրաինայի
վրա»,- համոզմունք է հայտնել Զելենսկին։ Նրա խոսքով՝ ռուսական ուժերը նախապատրաստվումեն նոր հարձակումների։
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…