Լրահոս 24/7
12.08.2025

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 23 հայերի անունները, որոնց գերեվարnւթյունը հաստատել է Ադրբեջանը

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 23 հայերի անունները, որոնց գերեվարnւթյունը հաստատել է Ադրբեջանը

Վերջին օրերին կրկին ակտիվացել է Բաքվում պահվող հայ պատանդների (գերիների) թեման, և տարբեր տեղեկատվական հարթակներ և օգտատերեր տարածում են նրանց չճշտված ցուցակներ՝ հանգեցնելով պատանդների և մի խումբ անհայտ կորած անձանց հարազատների լրացուցիչ տառապանքների: Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Ստորև ներկայացնում եմ այն 23 հայերի անուններն ու կարգավիճակները, որոնց գերեվարության (ազատազրկման) հանգամանքը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանը: Բնականաբար, հենց այս ցուցակն էլ քննարկվում է պատանդներին ազատելուն ուղղված աշխատանքներում:

Քաղաքացիական գերիներ՝

1. Վիգէն Էօլճեքճեան, ծնվել է 1979թ․: Առևանգվել ու գերեվարվել է 2020թ․ նոյեմբերի 10-ին՝ Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ միասին։ 2021թ. Էուլջեքյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։

2. Դավիթ Դավթյան, ծնվել է 1993թ․: Առևանգվել ու գերեվարվել է (իր համախոհ Գևորգ Սուջյանի հետ) 2020 թ․ նոյեմբերի 11-ին՝ Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Դավթյանն ու Սուջյանը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման՝ լրտեսության շինծու մեղադրանքով։

3. Գևորգ Սուջյան, ծնվել է 1989թ․: Առևանգվել ու գերեվարվել է (իր համախոհ Դավիթ Դավթյանի հետ) 2020 թ․ նոյեմբերի 11-ին՝ Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման՝ լրտեսության շինծու մեղադրանքով։

4. Վագիֆ Խաչատրյան, ծնվել է 1955թ․: Առևանգվել ու գերեվարվել է 2023թ. հուլիսի 29-ին՝ Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում: 2023թ. Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ 1990-ականներին «ցեղասպանություն իրականացնելու» շինծու մեղադրանքով:

5. Ռաշիդ Բեգլարյան, ծնվել է 1962թ․: Գերեվարվել է 2023թ․ օգոստոսի 1-ին՝ Արցախի ադրբեջանական շրջափակման ընթացքում, երբ մոլորվել էր Աղավնո գյուղի մոտակայքում: 2024թ.-ին դատապարտվել է 1990-ականներին «ռազմական հանցագործություններ կատարելու» շինծու մեղադրանքներով:

6. Մադաթ Բաբայան, ծնվել է 1952թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում: Այժմ շինծու դատավարության մեջ է գտնվում՝ «ցեղասպանություն իրականացնելու» կեղծ մեղադրանքով:

Ռազմագերիներ՝

7. Ալյոշա Խոսրովյան, ծնվել է մոտ 1968թ.: Գերեվարվել է 2020թ․ հոկտեմբերի 3-ին՝ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: 2021թ. դատապարտվել է 20 տարվա ազատազրկման ՝ 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու» շինծու մեղադրանքով:

8. Լյուդվիգ Մկրտչյան, ծնվել է մոտ 1970թ.: Գերեվարվել է 2020թ․ հոկտեմբերի 20-ին՝ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: 2021թ. դատապարտվել է 20 տարվա ազատազրկման ՝ 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու» շինծու մեղադրանքով:

9. Դավիթ Ալավերդյան, ծնվել է մոտ 1988թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:

10. Լևոն Բալայան, ծնվել է մոտ 1978թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:

11. Վասիլի Բեգլարյան, ծնվել է մոտ 1993թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:

12. Էրիկ Ղազարյան, ծնվել է մոտ 1983թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:

13. Գարիկ Մարտիրոսյան, ծնվել է մոտ 1972թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:

14. Մելիքսեթ Փաշայան, ծնվել է մոտ 1971թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:

15. Գուրգեն Ստեփանյան, ծնվել է մոտ 1987թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:

Նշում. Ոմանց պարագայում ծննդյան տարեթիվը մոտ է նշված, քանի որ նրանց տարիքն էր հայտնի, որից ենթադրվել է ծննդյան տարեթիվը:

Քաղաքական բանտարկյալներ՝

16. Ռուբեն Վարդանյան, ծնվել է 1968թ․: ԱՀ նախկին պետական նախարար (2022թ. նոյեմբերից մինչև 2023թ. փետրվար), ձեռներեց, բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր։ Վարդանյանը առևանգվել է 2023թ․ սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետի մոտ՝ Արցախի քաղաքացիական այլ բնակիչների հետ Հայաստան տեղահանվելիս։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:

17. Դավիթ Մանուկյան, ծնվել է 1965թ․: Պաշտոնաթող գեներալ և ԱՀ Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար։ Առևանգվել է 2023թ․ սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետի մոտ՝ Ռուբեն Վարդանյանի հետ միասին։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:

18. Դավիթ Բաբայան, ծնվել է 1973թ․: ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար (2021-2023թթ.։ Իմանալով, որ Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ է և հստակ սպառնալիքների ազդեցությամբ՝ Բաբայանը 2023թ. սեպտեմբերի 28-ին ինքնակամ հանձնվել է։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:

19. Լևոն Մնացականյան, ծնվել է 1955թ.: Պաշտոնաթող գեներալ և ԱՀ Պաշտպանության նախկին նախարար – բանակի հրամանատար 2015-2018թթ․։ Մնացականյանը առևանգվել է 2023թ․ սեպտեմբերի 29-ին՝ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետի մոտ՝ Արցախի քաղաքացիական այլ բնակիչների հետ Հայաստան տեղահանվելիս։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:

20. Արկադի Ղուկասյան, ծնվել է 1957թ․: Ղուկասյանը եղել է Արցախի Հանրապետության երկրորդ նախագահը (1997-2007թթ․) Առևանգվել է 2023թ․ հոկտեմբերի 3-ին, Ստեփանակերտում։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:

21. Բակո Սահակյան, ծնվել է 1960թ․: Սահակյանը եղել է Արցախի Հանրապետության երրորդ նախագահը (2007-2020թթ.): Առևանգվել է 2023թ․ հոկտեմբերի 3-ին, Ստեփանակերտում։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:

22. Արայիկ Հարությունյան, ծնվել է 1973թ․: Հարությունյանը եղել է Արցախի Հանրապետության չորրորդ նախագահը (2020-2023թթ․): Առևանգվել է 2023թ․ հոկտեմբերի 3-ին, Ստեփանակերտում։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:

23. Դավիթ Իշխանյան, ծնվել է 1968թ․: Իշխանյանը եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (2023թ. օգոստոսից մինչև 2025թ. մայիս): Առևանգվել է 2023թ․ հոկտեմբերի 3-ին, Ստեփանակերտում։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:

Ամփոփում

• Թվերը. Մենք ունենք 23 հաստատված հայ պատանդ Ադրբեջանում, որոնցից 6-ը քաղաքացիական գերիներ են, 9-ը՝ ռազմագերիներ և 8-ը՝ քաղաքական բանտարկյալներ: 23-ից 7-ն արդեն շինծու կերպով դատապարտված են և կրում են իրենց անհիմն «պատիժը», իսկ 16-ն այժմ շինծու դատավարության փուլում են՝ բազմազան անհիմն մեղադրանքներով:

• Եզրութաբանությունը. Իրականում բոլորի վերաբերյալ կարելի է կիրառել թե՛ «պատանդ» և թե՛ «գերի» եզրույթները. Պատանդ, քանի որ ալիևյան ռեժիմն իրենց ազատելու համար պահանջում է տարաբնույթ զիջումներ Հայաստանից և հնարավոր միջնորդներից, իսկ գերի, քանի որ բոլորն էլ ազատազրկվել են հակամարտության պատճառով ու պայմաններում՝ հակամարտության մյուս կողմից լինելու հիմքով: Սակայն, ինչպես վերևում գրեցի, իրենք բաժանվում են երեք կարգավիճակային ենթախմբի՝ քաղաքացիական գերիներ, ռազմագերիներ և քաղաքական բանտարկյալներ:

• Այլ կարգավիճակները. 2020-2023թթ. ադրբեջանական ագրեսիաների հետևանքով մենք ունենք շուրջ 80 բռնի անհետացած անձինք, որոնց գերեվարման հանգամանքը ապացուցվում է անառարկելի փաստերով, բայց Ադրբեջանը չի հաստատում նրանց գերեվարումը: Ունենք նաև ավելի քան 200 անհայտ կորած անձինք, որոնց թիվը ես ճշգրիտ չգիտեմ, քանի որ պետական մարմինները, Կարմիր խաչը և իրավապաշտպան համայնքը տարբեր թվեր են ներկայացնում: Այս թվերը չեն ներառում 1990-ականներին անհայտ կորած ու բռնի անհետացած անձանց:

Ուստի, հորդորում եմ բոլորին (հատկապես՝ լրագրողներին ու տեղեկատվական դաշտում ակտիվ անձանց) իրենց հրապարակումներում հաշվի առնել վերոնշյալ ցուցակը և եզրութաբանական առանձնահատկությունները:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է