Լրահոս 24/7

Պետք է հաշվի նստել Սյունիքում ռուս սահմանապահների ներկայության հետ. Ֆադեև

Հայաստանի Սյունիքի մարզով հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելիս պետք է հաշվի նստել ռուս սահմանապահների ներկայության հետ․ ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը՝ մեկնաբանելով Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների կողմից օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագիրը։

Նա նշել է, որ Ռուսաստանն արդիական է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-22թթ․ եռակողմ պայմանավորվածությունները, քանի որ կողմերից ոչ մեկը չի հայտարարել դրանցից դուրս գալու մասին:

«Ռուսաստանի ԱԳՆ-ն և ղեկավարությունը բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան պատրաստ է հարաբերությունների կարգավորման հարցում աջակցել գործընկերներին։ Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհին», ապա Ռուսաստանի ԱԳՆ-ն վերապահել է իր կարծիքը, քանի դեռ չի ուսումնասիրել նախագծի մանրամասները, որոնք դեռ չեն հրապարակվել: Ինչպես ավելի վաղ նշել էինք, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միացումը պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, ոչ թե ստեղծի նոր խնդիրներ և բաժանարար գծեր։ Մենք նաև նշել ենք, որ պետք է հաշվի նստել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և Սյունիքում ռուս սահմանապահների ներկայության հետ։ Կարծում ենք՝ դա պետք է հաշվի առնել նախագծի մանրամասները մշակելիս», – ասել է Ֆադեևը։

Թիվ 1

Recent Posts

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

8 minutes ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 minutes ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

18 minutes ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

30 minutes ago

Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…

1 hour ago

Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…

1 hour ago