Լրահոս 24/7

ԱՄՆ-ն զենք կվաճառի Ուկրաինային՝ անկախ բանակցությունների արդյունքից

Ամերիկայի միացյալ նահանգները կշարունակի զենք վաճառել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինայի համար, նույնիսկ եթե Ռուսաստանի հետ բանակցությունները չտան ակնկալվող արդյունքը: Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Axios-ին։

«Նույնիսկ եթե դիվանագիտական ջանքերը հաջողություն չունենան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի զենք վաճառել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինայի համար», – նշել է ամերիկացի պաշտոնյան:

Նա նաև ընդգծել է, որ եթե անգամ Թրամփի հռետորաբանությունը երբեմն ռուսամետ է հնչում, ապա դա միայն այն պատճառով է, որ ամերիկացի առաջնորդը հավատում է, որ նման մեսիջները կօգնեն գործարք կնքել Ռուսաստանի հետ:

«Նա մինչև հիմա զայրացած է Պուտինի վրա։ Նա իսկապես հոգնել է», – հավելել է Սպիտակ տան աղբյուրը։

Ըստ գործակալության` վերջին ամիսների ընթացքում Թրամփի վարչակազմում ընդհանուր կարծիքն այնպիսին է, որ ԱՄՆ-ն և նրան դաշնակից երկրները կարող են հաշված օրերի ընթացքում թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

3 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

3 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

4 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

4 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

4 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

4 hours ago