

Նիկոլ Փաշինյանը Fox News-ի եթերում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին և «Թրամփի երթուղուն»։
«Կարծում եմ, որ այս համաձայնագիրը և հռչակագիրը բավականին շոշափելի օգուտներ են պարունակում թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի համար։ Քանի որ, եթե և երբ այս համաձայնագիրը կյանքի կոչվի, օրինակ՝ Իրանն ունենալու է երկաթուղային մուտք Պարսից ծոցից մինչև Սև ծով։ Եվ Ռուսաստանն ու Իրանը կկարողանան ունենալ երկաթուղային կապ երկու երկրների միջև։
Ի նկատի ունեմ, որ եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն և Թուրքիան, այլև Ռուսաստանն ու Իրանը կստանան շատ կարևոր և իրականում շոշափելի, փաստացի աննախադեպ շահույթներ։ Քանի որ այժմ Հարավային Կովկասից չկա երկաթուղի, որը կապի Իրանն ու Ռուսաստանը», – հայտնել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ-ի նպատակը կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցությունն է. «Ուստի սա շատ կարևոր համաձայնագիր եմ համարում, որը կարող է զգալի օգուտներ բերել բոլոր երկրներին, ինչպես նաև, ի դեպ, ամբողջ միջազգային հանրությանը՝ միջազգային կայունության և անվտանգության ապահովման համար։
Արդեն նշել եմ, որ ունենք «Խաղաղության խաչմերուկ» անունով նախագիծ, և իրոք այս համաձայնագիրը կարող է դառնալ համագործակցության, խաղաղության մի տեսակ խաչմերուկ, և հենց դա է մեր նպատակը։ Մենք չենք ուզում սադրել վեճեր, չենք ցանկանում առաջացնել լարվածություն։ Մեր նպատակը կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցություն է։ Եվ կարծում եմ, որ երեկվա հռչակագրի վրա հիմնվելով՝ սա շատ կարևոր և հարմար հարթակ է այդ նպատակների համար», – ավելացրել է նա։
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…
Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…
Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…