Categories: Հայաստան

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում` ի տարբերություն հարևանների. Համաշխարհային բանկ

 

Համաշխարհային բանկի 2020 թվականի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (GEP) հունվարյան զեկույցի համաձայն` Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գլոբալ տնտեսական հեռանկարների զեկույցը հրապարակվել է ՀԲ կայքում:

«Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2020 թվականի զեկույցի համաձայն ՝ թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում` ի տարբերություն հարևան երկրների: Մասնավորապես, 2020-ի համար կանխատեսվում է 5.1%, 2021 և 2022-ին՝ 5.2%»,- ասված է զեկույցում:

Ըստ զեկույցի` Հայաստանում մասնավոր սպառումը, արդյունաբերական հզոր գործունեությունը և օգտակար հանածոների արդյունահանման վերականգնումը նպաստեցին Հարավային Կովկասում տնտեսական աճի արագացմանը` հասցնելով մոտ 3,7 տոկոսի:

Գլոբալ տնտեսական զեկույցի համաձայն` 2019 թվականին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը վերջին երեք տարվա ամենացածր ցուցանիշն է գրանցել` 2 տոկոս: Պատճառը 2018 թվականին ֆինանսական շուկայում լուրջ ցնցումների ազդեցության պատճառով Թուրքիայում տնտեսական ակտիվության կտրուկ անկումն է, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում նավթի պահանջարկի և արդյունահանման ցածր մակարդակը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

editors

Recent Posts

«Մայր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն հայտարարել է, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական համարելով…

26 minutes ago

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

3 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

6 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

6 hours ago