Լրահոս 24/7
14.08.2025

Այժմ, ուղիղ հարց Ձեզ, տիկին գլխավոր դատախազ. Բագրատ Սրբազան

Այժմ, ուղիղ հարց Ձեզ, տիկին գլխավոր դատախազ. Բագրատ Սրբազան

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը՝ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որը հրապարակել է «Սրբազան պայքար»-ի տելեգրամյան էջը.

«Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք…

Համարենք այս գրությունս որպես բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին և իրավապահ համակարգի իրավասու կառույցներին։
Մոտ մեկ ամիս առաջ պահանջեցի հրապարակել հայտնի «գյուլելու» մասին ձայնագրության ամբողջական տարբերակը։ Չարեցի՛ք։ Դեռ ավելին, հայտարարեցիք, որ դրանք ո՛չ մոնտաժված են և ո՛չ էլ կեղծված։

Հիմա, երբ նախաքննությունն ավարտված է (օ՜ զարմանք, դարի ահաբեկչական գործի նախաքննությունն ավարտվում է մեկ ամսում), այդ գործը կատարեց իմ փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Պատկերը շատ պարզ է և հստակ՝ ձայնագրություն կոչվածը ԿԵՂԾՎԱԾ է, մոնտաժված և համատեքստից կտրված և բացարձակ առնչություն չունի ձեր և ՔՊ-ական խուլիգանական խմբի տարփողումների և մեղադրանքների հետ։

Այժմ, ուղիղ հարց Ձեզ, տիկին գլխավոր դատախազ.

ա) ընդունու՞մ եք, որ ամբողջ այս ներկայացումը կեղծված է,

բ) պատրա՞ստ եք առնվազն ներողություն խնդրելու և ապաշխարելու՝ հրապարակային, կամ անձնապես Ձեր ոչ կոմպետենտ վերաբերմունքի, ես կասեի՝ քաղաքականացված և հրամայված վարքագծի համար, որ դրսևորել եք թե՛ խորհրդարանում, թե՛ հանրային հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով,

գ) «ավտոբուսներ այրելու» պահով խորհրդարանում դրսևորած Ձեր պահվածքին առայժմ չեմ անդրադառնում։

Բացահայտում ունեմ, որ անակնկալ չլինի՝ գիտեմ, որ վերոնշյալ հարցադրումներիս չեք արձագանքելու։ Ամեն դեպքում մենք կդիմենք համապատասխան իրավական միջոցների հնարավոր բոլոր ատյաններում՝ այս խայտառակությունը կազմակերպողներին պատասխանատվության ենթարկելու համար։

Երիցս ճշմարիտ է աղոթքի խոսքը և այս ամբողջ գործը կլինի «​​Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք…» և

Հաղթանակն այլընտրանքի չունի…

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան

Հ.Գ. Միակ զղջումս այս ընթացքում հայերենիս անկումն է, որ անկախ իմ կամքից տեղի է ունեցել այս մեկ տարվա ընթացքում, որը դարձյալ չարիքի իշխանության ազդեցության հետևանքն է։ Խոնարհաբար ներողություն եմ խնդրում իմ սիրելի ժողովրդից և խոստանում անպայման ամբողջությամբ սրբագրել»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է