Լրահոս 24/7
14.08.2025

ՀՀ-ն հաշվի է առել Իրանի մտահոգությունները Թրամփի նախագծի շուրջ. Կոստանյան

ՀՀ-ն հաշվի է առել Իրանի մտահոգությունները Թրամփի նախագծի շուրջ.  Կոստանյան

ՀՀ փոխարտգործնախարար Վաhան Կոստանյանը հարցազրույց է տվել իրանական IRNA գործակալությանը և անդրադարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամիփ միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերին և դրանց ազդեցությանը Իրանի վրա։

Նա հայտարարել է, որ Թեհրանի և Երևանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն դառնա որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա:

«Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները, որոնք հազարամյակների պատմություն ունեն, և մենք պետք է դրանք ավելի ամուր և կայուն դարձնենք ապագա սերունդների համար», – ասել է նա:

Ըստ Կոստանյանի՝ Փեզեշքյանի առաջիկա այցը Երևան այն ավելի բարձր մակարդակի կբարձրացնի:

Փոխնախարարն նաև անդրադարձել է Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրումից հետո Իրանից հնչած արձագանքին և մտահոգություններին։

«Կարևոր է լսել եղբայրական երկրների, հատկապես՝ Իրանի արձագանքներն ու կարծիքները։ Մենք գնահատում ենք Իրանի ԱԳՆ հավասարակշռված հայտարարությունը, ինչպես նաև նախարարի և նախագահի հետագա դիտարկումները: Այժմ նոր դարաշրջան ենք թևակոխում հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Դա դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային դինամիկայի վրա։ 

Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերականգնումն է՝ երկրների ինքնիշխանության, իրավասության և տարածքային ամբողջականության լիակատար փոխադարձ հարգանքի պայմաններում: Գործնականում դա նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան–Ջուղա երկաթգծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի մուտքը Հայաստան և, ի վերջո, Սև ծով»,- ասել է Կոստանյանը։ 

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի կարևոր հատվածները.

Հարց. Ինչպե՞ս եք տեսնում Իրանի տեղն այս հավասարման մեջ: Եվ ի՞նչ կարծիք ունի Երևանը տարածաշրջանային մեխանիզմների դերի մասին, ինչպիսին է «3+3» ձևաչափը:

Պատասխան. Ինչ վերաբերում է Իրանի դերին, հատկապես, Իրանի առաջարկած «3+3» տարածաշրջանային մեխանիզմի շրջանակներում, ասեմ, որ Հայաստանը մասնակցել է այդ հարթակին առաջին նիստից հետո: Կարծում ենք՝ երկխոսության այս ձևաչափը կարող է հարմար հարթակ դառնալ տարածաշրջանային, հատկապես, կապի ապահովման նախագծերի քննարկման համար: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին զարգացումները և տարածաշրջանային կապուղիների վերականգնման մասին սկզբունքային համաձայնագիրը նոր գլուխ են բացել երկխոսության մեջ, այդ թվում՝ «3+3» ձևաչափում: Նախարարների վերջին հայտարարության համաձայն՝ հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա կամ Երևանում, կամ Բաքվում, և մենք նկատի ունենք նաև ադրբեջանական կողմի հետ երկկողմ խորհրդակցությունները:

Հարց. Հաշվի առնելով Վաշինգտոնի դերն այս համաձայնագրում, ինչպիսի՞ն է Երևանի դիրքորոշումը տարածաշրջանում Միացյալ Նահանգների կամ որևէ երրորդ կողմի ներկայության վերաբերյալ: Ի՞նչ երաշխիքներ կան, որ Նահանգները բացասական դեր չի խաղա տարածաշրջանի երկրների նկատմամբ։

Պատասխան. Ինչ վերաբերում է այդ համաձայնագրի շուրջ Թեհրանի մտահոգություններին և Միացյալ Նահանգների դերին, ասեմ, որ դա մեր երեկվա և այսօրվա քննարկումների գլխավոր թեմաներից մեկն էր: Ես այստեղ եմ եկել հաղորդագրությամբ, որ Հայաստանը հաշվի է առել Իրանի մտահոգությունները, և այդ նուրբ կետերը հաշվի են առնվել հաղորդակցությունների նախագծի շուրջ նախնական բանակցությունների ընթացքում, որը հայտնի է որպես «Թրամփի» նախագիծ: Այս նախագծի որոշ մանրամասներ արդեն որոշված և համաձայնեցված են, որոնք ես կիսել եմ իրանական կողմի հետ, և ես նույնպես պատրաստ եմ դրանք հրապարակայնորեն հայտարարել: Նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի մի ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ անվտանգության ուժերը ներկա կլինեն տարածաշրջանում։ Սա է եղել իրանական կողմի հիմնական մտահոգություններից մեկը, և կարծում եմ՝ այն լուծվել է։

Մեզ համար Իրան-Հայաստան սահմանի և դրա անցակետերի անխոչընդոտ գործունեությունը և ապրանքա-ուղևորահոսքի համար նախատեսված անցակետերը ռազմավարական նշանակություն ունեն, և մենք այս առումով խոչընդոտ չենք սպասում: Հաղորդուղիների բացումը, այդ թվում՝ երեք նոր նախագծերը, կիրականացվեն երկրների ինքնիշխանության և իրավասության հիման վրա, ինչն ինքնին ևս մեկ երաշխիք է։

Հարց. Հայաստանը չի՞ կիսում այն մտահոգությունը, որ ԱՄՆ ներկայությունն այս տարածաշրջանում կարող է հանգեցնել տարածաշրջանային տերությունների և Վաշինգտոնի միջև իշխանության համար պայքարի:

Պատասխան․ Հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ մեր ընդհանուր դիրքորոշումը ուրվագծվել է ՀՀ վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ: Մենք կարծում ենք, որ այս բացումը չպետք է հանգեցնի նոր աշխարհաքաղաքական սահմանափակումների, այլ պետք է ծառայի որպես աշխարհաքաղաքական ուժերի միջև վստահության ամրապնդման միջոց: Գործնականում, Հայաստանում գրանցված ընկերության ամերիկյան բաժնեմասերը օգուտ կբերեն Միացյալ Նահանգներին, Իրանը կշահի Սև ծով մուտք գործելուց, և մենք կկարողանանք կապվել Ռուսաստանի հետ Ադրբեջանի երկաթուղային գծով: Մենք հույս ունենք, որ այս փոխադարձ տնտեսական փոխկախվածությունը կծառայի որպես համագործակցության կամուրջ, ոչ թե խոչընդոտ:

Հարց. Ես ստացել եմ իմ հաջորդ հարցի պատասխանի մի մասը ձեր նախորդ պատասխաններում, բայց հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ կցանկանայի այն առանձին հարցնել. Թեհրանի մտահոգությունը և այն կարևորությունը, որը նա տալիս է Հայաստանի հետ իր կարճ, բայց նշանակալի և պատմական սահմանին, հաշվի՞ է առնվում Երևանի բանակցություններում:

Պատասխան. Թեհրանի հիմնական մտահոգություններից մեկը պատմական Իրան-Հայաստան սահմանն է: Մենք գնահատում ենք այս սահմանը և շնորհակալ ենք Իրանին՝ վերջին տարիներին այս հարցում ցուցաբերած քաղաքական աջակցության համար: Այս դիրքորոշումը մեզ համար նույնքան կարևոր է, որքան Իրանի համար, և այն ոչ մի դեպքում չի փոխվի։ Մենք անհրաժեշտ երաշխիքներ ենք տվել իրանական կողմին։

Այս պահին ակտիվորեն նախապատրաստվում ենք նախագահ Փեզեշքյանի այցին Երևան: Ես հավատում եմ, որ այս պատմական և երկար սպասված այցն ավելի կամրապնդի մեր երկրների քաղաքական միասնությունը և նոր հնարավորություններ կբացի տնտեսական համագործակցության համար:

Հարց. Կարո՞ղ եք ասել՝ քանի համագործակցության փաստաթուղթ կստորագրվի այս այցի ընթացքում։

Պատասխան. Ակնկալում ենք, որ երկու երկրների միջև կարևոր փաստաթղթեր կստորագրվեն, չնայած՝ որոշ մանրամասներ առայժմ գաղտնի ենք պահում։

Հարց. Հաշվի առնելով, որ նախագահ Փեզեշքյանի՝ Հայաստան այցի նախօրեին ենք, կցանկանայի խնդրել Ձեզ՝ ուղերձ հղել Իրանի ժողովրդին։

Պատասխան. Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը խոր հարգանք ունեն Իրանի առաջնորդի, կառավարության և ժողովրդի նկատմամբ։ Մեր երկու երկրների հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն լինի որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա։ Մենք գնահատում ենք այս հարաբերությունները, որոնք հազարամյակների պատմություն ունեն, և մենք պետք է դրանք փոխանցենք ապագա սերունդներին։ Սա է իմ կառավարության համոզմունքն ու ուղերձը։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է