Լրահոս 24/7
15.08.2025

Ռուսական բանակցային թիմը՝ Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, մեկնել է Անքորիջ

Ռուսական բանակցային թիմը՝ Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, մեկնել է Անքորիջ

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ալյասկա և արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ՝ արդեն մեկնել է Անքորիջ: Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը կներկայացնի իր հստակ դիրքորոշումը և հույս ունի, որ զրույցն օգտակար կլինի: Ռուսական պատվիրակության անդամ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն էլ հայտարարել է, որ չնայած օրակարգում հիմնականում քաղաքական հարցեր են, կքննարկվի նաև տնտեսությունը։ Իսկ Վլադիմիր Պուտինը նախքան Ալյասկա ուղևորվելն այցելել է Մագադան:

Կրեմլի ղեկավարի հետ հանդիպմանն է անդրադարձել Դոնալդ Թրամփը: Նա հույս է հայտնել, որ այն կառուցողական կլինի: «Սակայն ավելի կարևոր է երկրորդ հանդիպումը՝ արդեն նախագահ Զելենսկու մասնակցությամբ: Հնարավոր է նաև եվրոպացի որոշ առաջնորդների մասնակցությունը, իսկ գուցե՝ ոչ: Կարծում եմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները խաղաղության կհասնեն: Տեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք», – նշել է Սպիտակ տան ղեկավարը: Նրա խոսքով՝ եթե Ալյասկայում հանդիպումը վատ սկսվի, այն կավարտվի շատ շուտ: Թրամփը նաև հայտարարել է, որ կարող է մտածել Եվրոպայում ամերիկյան ուժերի կրճատման մասին՝ Ուկրաինայում կարգավորմանը նպաստելու համար:

ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտնել է, որ Ալյասկայում քննարկելու են մարտական գործողությունները դադարեցնելու հնարավորությունը, սակայն հակամարտության լիարժեք կարգավորման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: Մարկո Ռուբիոյի խոսքով՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է քննարկել անվտանգության երաշխիքների և տարածքների հարցը:

Ալյասկայում նախատեսված Թրամփ-Պուտին բանակցություններին ընդառաջ գիշերն Անքորիջում ցույցեր են անցկացվել: Մասնակիցները դեմ են արտահայտվել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպմանն ու կասկած հայտնել, որ այն կարող է նպաստել ռուս-ուկրաինական կարգավորմանը: Մի շարք ցուցարարներ էլ դժգոհել են, որ բանակցություններն անցնելու են առանց Ուկրաինայի նախագահի:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է