Հայաստան
09.01.2020

Կառավարությունն իրականացնում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլեր

Կառավարությունն իրականացնում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլեր

 

Գործադիրն ընդունել է որոշումներ, որոնք միտված են երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:

Որոշումներից մեկով առաջարկվում է 2020 թ. հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300000 դրամ։ Գործող կարգով երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 1-ին երեխայի ծնվելու դեպքում կազմել է 50 հազար դրամ, 2-րդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամ։ Արդյունքում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով:

Մեկ այլ՝ չզեկուցվող որոշմամբ նախատեսվում է կարգավորել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև երեխայի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել 26500 դրամ՝ 18000 դրամի փոխարեն։ Արդյունքում խնամքի նպաստի չափը կավելանա ավելի քան 47 տոկոսով։ Այն կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա: «Նախատեսվում է այս նպաստը սահմանել նաև գյուղական համայքներում ապրող քաղաքացիների համար՝ մի տարբերությամբ, որ նրանք այս նպաստը կստանան՝ անկախ իրենց աշխատելու համագամաքից, բայց եթե նաև աշխատող են, ապա այս գումարը կկրկնապատկվի»,- նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ երկու ծրագրերի համար ընդհանուր առմամբ նախատեսվել է ավելի քան 4 մլրդ 786 հազար դրամ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումները և նշել. «Սա, ըստ էության, մեր խոսակցության կամ նախկինում ունեցած խոսակցության շարունակությունն է: Ի՞նչ ենք մենք այս ուղերձով ասում: Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուզում ենք խթանել մեր քաղաքացիներին, որպեսզի երեխաներ ունենան: Երկրորդ՝ ուզում ենք խթանել աշխատանքի շուկայում կամ համապատասխան հմտություններ ունեցող մայրերին, որ նրանք հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի: «Դայակների» ծրագրի հետ կապված ուզում եմ ընդգծել, որ մենք դրանով խթանում ենք ոչ միայն մայրերին աշխատանքի մեջ ներգրավվումը, որոնք ենթադրվում է, որ աշխատանքի շուկայում որոշակի մրցունակություն ունեն, այլև նրանց, ում մրցունակության աստիճանը մի փոքր ավելի ցածր է: Երբ մայրերը գնում են աշխատանքի՝ աշխատատեղ է բացվում պոտենցիալ դայակների համար: Ես ուզում եմ ասել, որ մեր գաղափարախոսությունն հենց սա է՝ մենք ցանկացած սոցիալական ծրագրի մեջ պետք է դնենք նաև զարգացման էլեմենտ: Սա շատ կարևոր է, որովհետև մարդուն ուղղակի գումար տալը՝ առանց այլ հեռանկար առաջարկելու, ճիշտ մոտեցում չէ»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնել է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման բոլոր ծրագրերը միտված են նաև աշխատանքը խրախուսելուն: Ըստ փոխվարչապետի՝ նախատեսված են նաև այլ նախագծեր, մասնավորապես, նախակրթարանաների հերթերը վերացնելու հետ կապված:

Լրահոս
Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան
13:19
Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան
Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս
13:17
Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս
Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին
12:04
Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին
Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև
19:33
Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև
դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան
18:13
դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
16:46
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
15:16
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
15:05
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
13:56
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
13:55
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
13:20
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
11:53
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան