Լրահոս 24/7

Ամերիկայի համար մեծ պատիվ է եվրոպացի առաջնորդներին հյուրընկալելը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ պատիվ է համարել երկուշաբթի օրը Վաշինգտոնում մի քանի եվրոպական երկրների առաջնորդների հետ նախատեսված հանդիպումը։

«Վաղը (երկուշաբթի) Սպիտակ տանը կարևոր օր է։ Դեռ երբեք այսքան շատ եվրոպացի առաջնորդներ այստեղ միաժամանակ չեն եղել։ Ինձ համար պատիվ է նրանց հյուրընկալելը!!!»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ «ֆեյքային նորություններում» կասեն, թե ամերիկացի առաջնորդի համար դա մեծ կորուստ է՝ Սպիտակ տանը այդքան շատ եվրոպացի մեծագույն առաջնորդների հյուրընկալելը։

«Իրականում դա մեծ պատիվ է Ամերիկայի համար!!!»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Այսօր Վաշինգտոնում կկայանա հանդիպում ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Կիևի դիրքորոշմանն աջակցելու համար Զելենսկուն ուղեկցելու են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

5 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

6 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

6 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

6 hours ago