Լրահոս 24/7

Մենք հրադադարի մեջ չենք, մենք պատերազմական վիճակում ենք. Խամենեիի խորհրդական

Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ նոր պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի: Այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Ռահիմ Սաֆավին։

«Մենք հրադադարի մեջ չենք, մենք պատերազմական վիճակում ենք», – ասել է խորհրդականը:

Նրա խոսքով՝ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև որևէ արձանագրություն, կանոնակարգ կամ համաձայնագիր չկա։

«Կարծում եմ՝ կարող է լինել ևս մեկ պատերազմ։ Եվ դրանից հետո, հնարավոր է, այլևս պատերազմներ չլինեն», – հավելել է Սաֆավին։

Հիշեցնենք` 2025-ի հունիսի 13-ի գիշերը Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու համար։ Իսրայելը հարվածների թիրախ էր հայտարարել ատոմային օբյեկտները, միջուկային ֆիզիկոսներին, ավիաբազաները։

Այնուհետև հունիսի 22-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը պետք է համաձայնի «վերջ դնել այս պատերազմին», հակառակ դեպքում կբախվի «շատ ավելի վատ հետևանքների»։

Ի պատասխան՝ Թեհրանը գործողություն էր սկսել Կատարում տեղակայված Վաշինգտոնի ռազմական բազաների դեմ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

16 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago