Լրահոս 24/7

Աշխարհաքաղաքական մտահոգությունները ժամանակավորապես լուծված են. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին «Դիվանագիտության սեղան» ծրագրում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Նա նշել է, որ Նախիջևանի և Ադրբեջանի մայրցամաքային մասի միջև կապի հարցը վերջին տարիներին ռազմավարական և զգայուն խնդիր է առաջացրել:

«Սա մեծ մտահոգություններ է առաջացրել ինչպես մեր, այնպես էլ՝ տարածաշրջանի մյուս երկրների համար, աշխարհաքաղաքական փոփոխությունների հավանականության պատճառով»,- ասել է նա։

Ըստ Արաղչիի՝ հիմնական մտահոգությունն այն է, որ այս խնդրի պատճառով տարածաշրջանում տեղի ունենան աշխարհաքաղաքական փոփոխություններ․ «Ի՞նչ նկատի ունենք աշխարհաքաղաքական փոփոխություններ ասելով: Միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն, սահմանների տեղաշարժ, տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում, օրինակ, Հայաստանի տարածքի մի մասի օգտագործում, որը կարող է հանգեցնել օկուպացիայի, սահմանների փոփոխության կամ ինքնիշխանության թուլացման:

Մենք նախօրոք պարզ հայտարարել ենք, որ նման բան չենք հանդուրժի, և մեր քաղաքականությունը միշտ եղել է հստակ: Մենք գործողություններ ենք ձեռնարկել՝ ցույց տալու մեր վճռականությունը: Ներկայումս մեր դիրքորոշումը նույնն է՝ մենք չենք ընդունում տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները»:

Արաղչին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է հայտարարություն, որտեղ հստակ նշվում է, որ երկու կողմերն ընդունում են տարածաշրջանի սահմանների անփոփոխելիությունը. «Այս առումով, ներկայումս մեր աշխարհաքաղաքական մտահոգությունները ժամանակավորապես, կարծես, լուծված են: Սակայն, թե որքանով կպահպանվեն այդ պարտավորությունները, կամ ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, մենք, անշուշտ, կհետևենք դրանց»:

Արաղչիի խոսքով՝ տնտեսական առումով այս ճանապարհը կարող է որոշակի վնասներ պատճառել Իրանին, քանի որ այն կարող է նվազեցնել այդ երկրի տարածքով անցնող տրանզիտային ճանապարհի կարևորությունը. «Սակայն դա կախված է մեզանից՝ ինչպես բարձրացնենք այդ ճանապարհի գրավչությունը, որպեսզի ավելի մեծ տրանսպորտային հոսքեր անցնեն դրա միջով»:

«Բայց մենք չենք կարող արգելել որևէ երկրի՝ իր տարածքում ճանապարհ կառուցել, քանի դեռ այդ ճանապարհը գտնվում է Հայաստանի լիակատար ինքնիշխանության և օրենսդրության ներքո: Միջազգային իրավունքի տեսանկյունից մենք չենք կարող առարկություններ ներկայացնել»,- ասել է նա:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

13 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

16 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

16 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

17 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

17 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

17 hours ago