Լրահոս 24/7

Համաձայնագիրը չի կարող սահմանափակել Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը. Մակրոն

Սպիտակ տան բանակցություններում չի բարձրացվել Կիևի կողմից տարածքներ հանձնելու հարցը՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ փոխզիջման կոչերին: Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Թրամփը խոսել է զիջումների անհրաժեշտության մասին՝ նախքան Ուկրաինային ԱՄՆ-ի անվտանգության որևէ երաշխիք տրամադրելը, Մակրոնը պատասխանել է. «ոչ, դա ընդհանրապես չի քննարկվել։ Մենք հեռու ենք դրանից»։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ցանկացած ապագա խաղաղության համաձայնագիր չի կարող սահմանափակել ուկրաինական զինված ուժերի թվաքանակը: Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնել են «հզոր ուկրաինական բանակի գոյության անհրաժեշտության հետ, որը կարող է հետ մղել հարձակման ցանկացած փորձ», ինչպես նաև այն բանի հետ, որ այն չի ունենա «զենքի քանակի կամ հզորության որևէ սահմանափակում»:

Մակրոնը նաև կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քայլեր չձեռնարկի Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու համար:

«Նախագահ Թրամփը հավատում է, որ մենք կարող ենք համաձայնության գալ, և կարծում է, որ նախագահ Պուտինը նույնպես ցանկանում է խաղաղության համաձայնագիր: Բայց եթե արդյունքում այդ գործընթացի պատասխանը լինի մերժումը, մենք պատրաստ ենք հայտարարել պատժամիջոցների խստացման անհրաժեշտության մասին», – հայտարարել է նա։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

11 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago