Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է՝ անհրաժեշտ է «դարակազմիկ և արագ փոփոխություններ» կատարել երկրի միջուկային ներուժն ընդլայնելու գործում: Նրա խոսքերը մեջբերում է ԿԺԴՀ կենտրոնական հեռագրական գործակալությունը։
ԿԺԴՀ առաջնորդը նշել է՝ անվտանգության հետ կապված իրավիճակն ամեն օր ավելի լուրջ է դառնում:
Նրա կարծիքով՝ իրավիճակը պահանջում է ռազմական տեսության դարակազմիկ և արագ փոփոխություն։

















