Լրահոս 24/7
19.08.2025

Հայաստանի և Իրանի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի և Իրանի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահականում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև ստորագրվեց համատեղ հայտարարություն:

Ստորագրվեց նաև ՀՀ ԱԳՆ-ի և ԻԻՀ ԱԳՆ-ի միջև 2025-2027 թվականների, համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթվի քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր: Հայկական կողմից հուշագիրը ստորագրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ իրանական կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Հայկական կողմից այն ստորագրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ իրանական կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետավորման կազմակերպության ղեկավար, ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին:

«Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրվեց զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սալեհի Ամիրին:

«Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև ստորագրվեց մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում 2025–2029 թվականների համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ հանքարդյունաբերության նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրվեց քաղաքաշինության և շինարարության ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը:

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղերի եվ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եվ բժշկական կրթության նախարարության սննդի եվ դեղերի կառավարման վարչության միջև ստորագրվեց բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, իրանական կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Մեհդի Սոբհանին:

Հայաստանի ազգային արխիվի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվի (ԻԱԳԱ) միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, իրանական կողմից ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ Ռաեդ Ֆարիդզադեն:

«Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվի» միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին:

«Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև ստորագրվեց թանգարանային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին:

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի կինոյի հիմնադրամի և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության Կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության միջև ստորագրվեց կինոփոխանակումների և համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրվեց Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, կինոմատոգրաֆիայի, աուդիովիզուալ կազմակերպության նախագահ Ռաեդ Ֆարիդզադեն:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է