Լրահոս 24/7
20.08.2025

France 24-ը հերքել է Աննա Հակոբյանի կողմից իբր 3.4 միլիոն դոլարի յուրացում կատարելու լուրը

France 24-ը հերքել է Աննա Հակոբյանի կողմից իբր 3.4 միլիոն դոլարի յուրացում կատարելու լուրը

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը հերքել է կեղծ էջերով տարածված լուրը, թե Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իբր 3.4 միլիոն դոլար է յուրացրել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար ստեղծված «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամից։

Ֆրանսիական հեռուստաալիքը թեմային անդրադարձել է այն լույսի ներքո, որ այն կայքը, որը տարածել է այդ լուրը, հոդվածներ է հրապարակել France 24-ի լրագրողների անունները օգտագործելով։ Հեռուստաընկերությունը շեշտում է, որ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին կեղծ հոդվածի հրապարակումից մեկ օր առաջ՝ օգոստոսի 12-ին ստեղծված Euleaks կայքը ընդհանուր առմամբ իր հոդվածներում օգտագործել է France 24-ի 6 լրագրողի անուն, որոնք, սակայն որևէ կապ չունեն այդ կայքի հետ։ Մասնավորապես, նշվում է, որ Աննա Հակոբյանի մասին կեղծ լուրը հրապարակվել է France 24-ի նախկին լրագրող Ջեյմս Կրիդոնի անունից։

France 24-ն ընդգծում է, որ Euleaks կայքը կեղծ լրատվական հարթակ է, որը ստեղծվել է բոլորովին վերջերս։ Ըստ հեռուստաընկերության՝ այդ կայքի դոմեյնի տվյալները ցույց են տալիս, որ այն բացվել է օգոստոսի 12-ին՝ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին կեղծ հոդվածի հրապարակումից մեկ օր առաջ։ Նշվում է, որ այդ կայքում հրապարակվել են միջազգային նորությունների տասնյակ հոդվածներ անգլերենով, որոնք, ամենայն հավանականությամբ, ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։

Ֆրանսիական հեռուստաընկերությունը նաև կապ է հաստատել Transparency International կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ, որտեղից նշել են, որ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին հոդվածում ներկայացված պնդումները հաստատող որևէ տեղեկություն չունեն։

Euleaks կայքը այսպես կոչված կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ իր պնդումները վերագրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանին, որը, սակայն, ավելի ուշ պարզաբանմամբ է հանդես եկել ու հայտարարել, որ ինքը երբևէ չի արել նման հայտարարություններ, որոնք իրեն վերագրել է այդ կայքը։

Ֆրանսիական հեռուստաալիքը եզրակացնում է, որ վերը նշված հոդվածը Հայաստանի դեմ տեղեկատվական արշավի հերթական դրսևորումներից է՝ հիշեցնելով, որ վերջերս Courrier France 24 կեղծ կայքը տեղեկատվություն էր տարածել, թե իբր Ֆրանսիան պատրաստվում է միջուկային թափոններ տեղափոխել Հայաստան։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է