Լրահոս 24/7
21.08.2025

Վաշինգտոնյան համաձայնագրերը պետք է դառնան նոր դարաշրջանի մեկնակետը. Բաբաջանյան

Վաշինգտոնյան համաձայնագրերը պետք է դառնան նոր դարաշրջանի մեկնակետը. Բաբաջանյան

«Հանուն հարնապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ադրբեջանը նավթի և գազի շնորհիվ իր արտաքին քաղաքականությունը վերածել է հարձակողական առավելության, Թուրքիան իր տնտեսական և ռազմական ներուժով ամրապնդում է տարածաշրջանային գերակայությունը, Վրաստանը Ադրբեջանի և Թուրքիայի աջակցութամբ վերածվել է տրանսպորտային ու տնտեսական կենտրոնի։

Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրերի շնորհիվ, Հայաստանը շրջանցած Բաքու-Թբիլիսի-Ջեյհան արևմտյան նախագծից հետո, Հայաստանը կանգնած է երկրորդ պատմական հնարավորության առաջ։ Խոսքը ոչ միայն մեկ խողովակաշարի կամ հաղորդակցման ուղու մասին է, այլ տարածաշրջանային նոր համակարգում Հայաստանի տեղը ամրագրելու մասին։ Համաձայնագրերը մեզ հնարավորություն են տալիս հաստատել ինքնիշխանություն՝ հիմնված միջազգային իրավունքի, բաց սահմանների և թափանցիկ տնտեսական կապերի վրա։ Սա մեր իրական հնարավորություն է դուրս գալու փակուղուց և պետականության համար ստեղծելու ամուր հիմք։

Հայաստանին այսօր պետք է վճռականություն և քաղաքական իմաստություն։ Վաշինգտոնյան համաձայնագրերը պետք է դառնան մեր պետականության նոր դարաշրջանի մեկնակետը։ Սա մեր երկրորդ շանսն է, և այն կորցնելը հավասարազոր կլինի սեփական ապագան հանձնելուն։

Առաջին հնարավորությունը մենք կորցրինք Արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո՝ այն մսխելով կոռուպցիայի, անպատասխանատու կառավարման, ժողովրդի կեղեքման ու հարստահարման մեջ։ Բայց երկրորդ հնարավորությունը պիտի դարձնենք իրական ուժի աղբյուր և նոր Հայաստանի կառուցման ուղենիշ։ Այս ճանապարհին մենք չենք հանդուրժելու ոչ անկոմպետենտություն, ոչ միջակություն, ոչ էլ պետականության հաշվին ինքնահաստատվող արկածախնդրություն։ Հայաստանը չի կարող շնչել թերի կառավարման պայմաններում․ նրա շնչառությունը պետք է ապահովեն գիտելիքը, պրոֆեսիոնալիզմը, արդարությունը։

Պետք է համախմբել և Հայաստան վերադարձնել մեր ժողովրդի լավագույն մտավոր ու մասնագիտական ներուժը՝ Ռուսաստանից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և Ամերիկաներից։ Սփյուռքի լավագույն մասնագետների ներգրավումը պարտադիր պայման է, եթե ուզում ենք իրականացնել ինստիտուցիոնալ վերափոխում և բացել երկրի զարգացման ճանապարհները։

Նրանք մեր չօգտագործված թաքնված ուժն են, նրանք Հայաստանի նոր շունչն են։ Եվ եթե մենք այս անգամ գտնենք ու լուծենք Հայաստանի շնչառության խնդիրը՝ այն կդառնա ոչ թե մեկ անցողիկ հնարավորություն, այլ հարատև պետության ամուր հիմք»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է