Քաղաքական փոքրոգության ապոգեյը

 

Փաշինյանի՝ հունվարի 9-ի անտարբեր լռությունն ու Հայաստանի հիմնադիր նախագահին չշնորհավորելը ֆեյսբուքյան տիրույթում և հանրության լայն շրջանակներում տարակուսանքի և հիասթափության առիթ հանդիսացավ: Սա սովորական քացաքացու սովորական տարեդարձ չէր, այլ Փաշինյանի քաղաքական կարիերայում ամենամեծ ավանդ ունեցող, Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահի 75-ամյակն էր, որը, անխոս, արժանի էր ոչ միայն շնորհավորանքի, այլ նաև ընդգծված վերաբերմունքի:

Փաշինյանը, հերթական անգամ արհամարհելով հանրային սպասումները, ոչ միայն չնկատեց, այլև գոնե ֆեյսբուքյան ստատուսի մակարդակով չշնորհավորեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահին:

Քաղաքական փոքրոգության ապոգեյը թերևս այն էր, որ Տեր-Պետրոսյանին չշնորհավորեց նույնիսկ ԱԺ նախագահը կամ քաղաքական թիմի որևէ մանր ու միջին պաշտոնյա: Որևէ մեկի մոտ կասկած չկա, որ Փաշինյանի լռության տիրաժավորումը հրահանգավորված էր, բայց սա թերևս ամենացավալին չէ:

Հայաստանի նորանկախ պատմության մեջ Տեր-Պետրոսյանի մասշտաբի քաղաքական և դիվանագիտական հոտառություն ունեցող ֆիգուր վերջին 30 տարիներում այդպես էլ չհայտնվեց: Փաշինյանն ինքը ներքուստ սա լավագույնս գիտակցում է և եթե այս քայլով նա փորձում էր ռադիկալ ընդդիմության հյուսած միֆից ձերբազատվել և չնույնականացվել Տեր-Պետրոսյանի պրոտեժե լինելու թեզին, ապա նա ընտրեց ամենատգեղ և ամենախոցելի տարբերակը:

Խնդիրը այս դեպքում զուտ շնորհավորանքը չէր, այլ վերաբերմունքը, հարգանքը, պատկառանքը մի մարդու նկատմամբ, որի հետ ունես ավելի շատ ընդհանուր բան, քան տարաձայնություն: Տեր-Պետրոսյանի էլեկտորատը հեղափոխության օրերին լուռ դիտողի դերում չէր և մասնակիցը դառձավ թավշյա հեղափոխության, իսկ ՀԱԿ-ի վերնախավը ամենաբարձր և օրինակելի ձևով աջակցեց Հեղափոխական օրակարգին, բայց սրա մասին մի ուրիշ անգամ:

Ես կցանկանայի կաբինետներում երկրի իրական խնդիրներից ամեն օր ավելի շատ կտրվող և քաղհասարակության հետ հետադարձ կապը նվազագույնի հասցրած փաշինյանամերձ նորաթուխ ընտրյալներին հիշեցնել մի բան` քաղաքական կարճատեսությունը շատ շատերին է վնասել, քաղաքական փոքրոգությունը, մանր քինախնդրությունը՝ կործանել բոլորին: Դուք ձեր այս փոքրոգի քայլով ձեր հազարավոր համակիրների դրեցիք անհարմար դրության մեջ: Դուք ինքներդ հայտնվեցիք անհարմար դրության մեջ՝ հերթական անգամ սեփական հեղինակության կորստյան գնով գնալով էժան և խոցելի ճանապարհով:

Եվ ի հավելումն այս ամենի՝ մեջբերեմ Նիկոլ Փաշինյանի նյութերից մեկը, որը ժամանակին տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։

Տեր-Պետրոսյանը պատահական խոսքեր չի ասում, և նրա այդ հիշեցումը ընդամենը մի բան է նշանակում. ինքն ակտիվ քաղաքականությունից չի հեռանալու, քանի դեռ ակտիվ քաղաքականությունից չի հեռացրել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Իհարկե, հեռացման նրա մեթոդաբանությունը կարող է շատերին դուր չգալ։ Բայց մեր դժգոհ համախոհներին ուզում եմ մի բան ասել. առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։

Էդգար Բաբայան

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

13 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

13 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

13 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

14 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

14 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

14 hours ago