Լրահոս 24/7

Զելենսկու ուշադրության կենտրոնում լինելու համար նպատակահարմար չենք համարում հանդիպել․ Լավրով

Այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպում նախատեսված չէ, բայց դա կարող է տեղի ունենալ, երբ պատրաստ լինի նրանց գագաթնաժողովի օրակարգը, պարզաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը NBC News-ին տված հարցազրույցում։

Նա նշել է՝ այսօր այդ օրակարգը «ընդհանրապես պատրաստ չէ»։ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է՝ ուկրաինական կողմը մինչև հիմա չի պատասխանում երեք աշխատանքային խմբերի ստեղծման առաջարկներին, այդ թվում՝ քաղաքական հարցերի շուրջ, որոնք ներկայացվել են Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցություններում:

«Իսկ երբ Զելենսկին հայտարարում է, որ առաջնահերթ խնդիրը Պուտինի հետ հանդիպումն է, դա, ըստ էության, խաղ է։ Խաղ, որը նա շատ լավ է խաղում, քանի որ սիրում է թատերականություն այն ամենի մեջ, ինչ անում է: Հանդիպել, որպեսզի Զելենսկին ևս մեկ հնարավորություն ունենա լինել ուշադրության կենտրոնում, Մենք նպատակահարմար չենք համարում», – պարզաբանել Է Լավրովը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

8 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

9 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

11 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

12 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 hours ago