«Այդ փաստաթուղթը պետք է անվանել ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները»,- իր գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից նախաստորագրած «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի մասին։














