Լրահոս 24/7
26.08.2025

Կոտայքի մարզում կամավոր ատեստավորում է անցել 830 ուսուցիչ

Կոտայքի մարզում կամավոր ատեստավորում է անցել 830 ուսուցիչ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունների հերթական հանդիպումը տեղի է ունեցել Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկա են եղել Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուներ։

Խորհրդակցության մեկնարկին նախորդել է «Կրթական էքսպո» ցուցահանդես, որում ներկայացվել են մարզի դպրոցների աշակերտների՝ նախորդ ուստարում տարբեր առարկաներից լավագույն նախագծային աշխատանքները: Կոտայքի մարզի մանկավարժներին, որոնք անցած ուստարվա ընթացքում հաղթել են «Ամսվա լավագույնները» մրցույթում, հանձնվել են ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհակալագրեր։

Խոհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է կրթության ոլորտում նախորդ տարի կատարված հիմնական աշխատանքներին՝ անդրադառնալով մասնավորապես ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները մեծ ակտիվությամբ են մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Կոտայքի մարզում ատեստավորում է անցել 830 ուսուցիչ (588-ը ստանում է հավելավճար)․ գրանցած արդյունքներով մարզը հանրապետությունում առաջատարներից է։ Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ կամավոր ատեստավորման հայտագրումն այժմ ընթացքի մեջ է և կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը՝ հույս հայտնելով, որ մարզի ուսուցիչներն այս տարի ևս ակտիվ մասնակցություն կցուցաբերեն գործընթացին։

Անդրադառնալով գալիք ուստարում պլանավորված աշխատանքներին՝ նա ընդգծել է՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն ընդլայնվելու է։ Նոր ուստարում չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև իրավական կարգավորումները՝ պարզաբանելով ուսումնական հաստատությունների ֆինանսավորման և ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք խնդիրներ։ Այս համատեքստում նա կարևորել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների ճշգրիտ լրացումը՝ նշելով, որ դրանք հիմք են հանդիսանալու հաստատությունների ֆինանսավորման համար։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնությունը միտված է դպրոցներում բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտի ապահովմանը։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության հայտնաբերման և կանխարգելման մեխանիզմներ։

Նշվել է, որ ՀՀ կառավարության՝ 300 դպրոցի վերակառուցման ծրագրի շրջանակում Հրազդանի նորակառույց թիվ 2 հիմնական դպրոցը սեպտեմբերից կբացի դռները շուրջ 530 աշակերտի համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կոտայքի մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություններ են անցկացվել նաև մարզի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է