Լրահոս 24/7
27.08.2025

ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գործում է շատ սանձարձակ. Դավիթ Ղազինյան

ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գործում է շատ սանձարձակ. Դավիթ Ղազինյան

ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը գրություն էր ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որպեսզի կատարվի Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ որոշումը ՀԷՑ-ի հետ կապված։ Լրագրողների հետ հանդիպմանը ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ասաց, որ սկզբում Մեսրոպյանը պատասխանել է, որ դա իրավասությունների մեջ չէ, բայց հետո իրենց հայտնի է դարձել, որ հանձնաժողովի նախագահը գրություն է ուղարկել կառավարության աշխատակազմի ղեկավարին, խնդրել դիրքորոշում կառավարությունից՝ թե ինչպես վարվել, կառավարության դիրքորոշումը արբիտրաժի որոշման ճանաչման կամ կատարման ենթակա լինելու վերաբերյալ։

«Կառավարության աշխատակազմի միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարը պատասխանել է Մեսրոպյանին, ասել է հետևյալը՝ ինչ վերաբերում է արբիտրաժային վճռի կատարմանը, որպես կանոն կողմերի կողմից ենթակա է անհապաղ պարտադիր կատարման»,- ասաց Ղազինյանը։

Նա նշեց, որ հիմնավոր կասկած ունեն՝ կառավարությունն իմիտացիա է ստեղծում, որ իրենք կատարում են, բայց հանձնաժողովն անկախ մարմին է, ինքը պետք է որոշի։

«Սա պետական գործելաոճ չէ այն առումով, որ եթե պետությունը միանում է միջազգային պայմանագրի, համաձայնագրի, դրանք ավելի վեր են, քան ներքին օրենսդրական ակտերը։ Օրինակ, պատկերացրեք իրավիճակ, որ ՄԻԵԴ-ը որոշում կայացնի, այստեղ ասեն՝ մեր դատական մարմիններն անկախ են, նրանք չեն կատարում այդ որոշումը։

Ամեն դեպքում գնդակը հանձնաժողովի նախագահի դաշտում է։ Հանձնաժողովի նախագահն այդ ամբողջ ինֆորմացիան ստանալուց հետո տնօրենների խորհրդի նախագահին պատասխանում է՝ մեր իրավասության դաշտում չէ, հանձնաժողովի նախագահը գործում է օրենքներով։ Հարց է առաջանում՝ ինչու է դիմել կառավարությանը, որպեսզի ստանա պարզաբանում։ Իմ կարծիքով, դիմելու հիմնական նպատակն է՝ ինչպես պետք է գործի ։

Հանձնաժողովի նախագահը բացարձակ վերահսկողություն չունի այսօրվա կառավարչի նկատմամբ, կառավարիչը գործում է շատ սանձարձակ, առանց տեսնելու կամ նայելու իր իրավունքները, տարբեր հայտարարությւոններ է անում։

Համոզված եմ՝ հանձնաժողովի նախագահն անկախ չէ, բայց ինչու է իր վրա վերցրել այդպիսի բեռ, ինչու է հայտնվել «մահապարտի» կարգավիճակում, չեմ կարող ասել»,- ասաց Դ.Ղազինյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է