Լրահոս 24/7
27.08.2025

Երևանում կայացավ Հայաստան–Իրաք գործարար համաժողովը

Երևանում կայացավ Հայաստան–Իրաք գործարար համաժողովը

Հայաստան-Իրաք գործարար համաժողովը նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական գործակցությանը։

Օգոստոսի 26-ին Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի արդյունքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր՝ այդ թվում Համագործակցության հուշագիր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միութան ու Իրաքի առևտրի պալատների ֆեդերացիայի միջև։

«Ստորագրված հուշագրի նպատակն է նոր թափ հաղորդել հայ–իրաքյան տնտեսական հարաբերությունների զարգացմանը, խթանել երկկողմ առևտրային և ներդրումային համագործակցությունը»,–նույն օրը Երևանի Անի Պլազա հյուրանոցում կազմակերպված Հայաստան-Իրաք գործարար համաժողովում նշեց ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նրա գնահատմամբ՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերն աճողական զարգանում են, այդուհանդերձ, դեռևս առկա է հսկայական ներուժ, որի իրացմանը պետք է ձեռնամուխ լինեն գործարար համայնքները։ Նա ներկայացրեց այն տպավորությունները, որ ստացել էին անցյալ տարի ՀՀ նախագահի՝ Իրաք կատարած այցի շրջանակներում այս երկրի տնտեսական կարողություններին ծանոթացած ՀԱԳՄ անդամները, որոնց մի մասն արդեն իսկ գործարար հետաքրքրություն է ցուցաբերում։ Ներսես Կարամանուկյանը վստահություն հայտնեց, որ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և ներկա գործարար համաժողովը կխթանեն երկկողմ տնտեսական գործակցությանը։

«Այսօր մեր ներկայությունն այստեղ արտացոլումն է Հայաստան–Իրաք հարաբերությունների կարևորության և ապացուցն է մեր պատրաստակամության՝ տնտեսական հարար—–բերությունները զարգացնելու գործում՝ ի նպաստ մեր երկու երկրների սպասելիքների և շահերի»,–իր խոսքում նշեց Իրաքի առևտրի պալատների ֆեդերացիան ներկայացնող Նաջաֆի՝ առևտրի պալատի նախագահ Հայդեր Հ․ Ջասիմ Ալ–Հուսեյնին։ Ըստ նրա՝ ՀԱԳՄ–ի և ԻԱԱՊԿ–ի միջև փոխըմբռնման հուշագիրի ստորագրումը ռազմավարական քայլ էր երկկողմ գործակցության մեջ և նպատակ ունի կողմերի միջև զարգացնելու փոխգործակցությունն ու կառուցողական համագործակցությունը։ Այս առումով նա հատկապես կարևորեց ներդրումային, գյուղատնտեսական և զբոսաշրջային բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը։ Հայդեր Հ․ Ջասիմ Ալ–Հուսեյնին ընդգծեց տեխնոլոգիական և նորարական փորձի փոխանակումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրության խթանումը։ Վերջիններս, նրա խոսքով, անկյունաքարային են ներքին տնտեսական զարգացումն ապահովելու և աշխատատեղեր ստեղծելու հարցում։ Իրաքի առևտրի պալատների ֆեդերացիայի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ իրենց կառույցը կաշխատի պարյմանավորվածությունների, գործնական քայլերի և իրատեսական նախագծերի իրականացման ուղղությամբ, ինչը

կնպաստի երկու երկրների տնտեսական զարգացմանը, կխորացնի իրաքցի և հայ գործարարների միջև գարծակցությունը։

«Մենք մշտապես կարևորում ենք բարեկամ Իրաքի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը․ Իրաքը ծավալներով Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»,–ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ասաց Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սողոյանը։ Ըստ նրա՝ ներկայումս առևտրաշրջանառությունը մոտենում է շուրջ 250 մլն դոլարի, իսկ 2024 թվականի ընթացքում առևտրային ցուցանիշերը գրանցել են շուրջ 70 միլիոնի դոլարի աճ։ «Մենք ուսումնասիրում ենք Իրաքի շուկայի ավելի լայն հնարավորությունները և լավատես ենք, որ այս ցուցանիշերն առաջիկայում կշարունակեն աճել։ Դեսպանը հայ և իրաքցի գործարարներին հորդորեց ավելի մեծ ուշադրություն դարձնել փոխադարձ առկա ներուժին՝ ընդգծելով, որ Հայաստանը Իրաքի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի հյուսիսային և եվրասիական շուկաներ։

Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Օմեր Սալահ Ադ–Դինը հավաստիացրեց, որ Իրաքյան կառավարությունը հետևողական է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացման գործում։ Նրա գնահատմամբ՝ երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ Իրաքի և Հայաստանի ամենաբարձր մակարդակով համատեղ գործադրված ջանքերը տվել են շոշափելի արդյունքներ, որոնք, նախևառաջ, արտահայտվում են փոխադարձ առևտրաշրջանառության ցուցանիշերի դինամիկ աճով։ Այս առումով՝ դեսպանն ընդգծեց Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի, ստորագրված փաստաթղթերի և գործարար համաժողովի կարևորությունը։

Մասնակիցներին Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացրեց «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի պատասխանատու Արմեն Դերոյանը։

Համաժողովի ավարտին գործարարներին երկկողմ հանդիպումների և բանակցությունների հնարավորություն ընձեռվեց։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է